Ցորենով բարձված բեռնատարը վթարից 1 օր անց հեռացնում են ճանապարհից
copy image url

Ցորենով բարձված բեռնատարը վթարից 1 օր անց հեռացնում են ճանապարհից

Ներքին 8 ամիս առաջ - 18:14 12-08-2024
Երեկ՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել էին մի քանի տոննա ցորենով բարձված «Կամազ»-ն ու Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը, ինչի հետևանքով 20 ուղևորներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։



Նշենք, որ դեպքից ժամեր անց ճանապարհին թափված ցորենը դեռ չէին մաքրել, իսկ վթարված «Կամազ»-ը դեպքի վայրից այսօր 17։30-ին են հեռացրել։