Ուղիղ եթեր
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չծնված երեխա է մահացել. ծննդկանի քույրը մեղադրում է բժիշկներին
copy image url

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չծնված երեխա է մահացել. ծննդկանի քույրը մեղադրում է բժիշկներին

Միտք Ներքին 10 ամիս առաջ - 17:15 12-08-2024
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն ծրագրի համակարգող Գոհար Ջուլհակյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Ես սովորաբար չեմ սիրում էսպիսի գրառումներ անել, կյանքի դժվարությունները փորձում եմ ինքնուրույն հաղթահարել: Այս դեպքը ստիպված եմ հանրայնացնել, այն հույսով, որ այս պատմությունը որևէ ընտանիքում չի կրկնվի:

Իսկ պատմությունը քրոջս մասին է, ով հղիության 36 շաբաթականում, բացարձակ առողջ և հասուն պտղով՝ 4կգ. 52 սմ, գերջրության ցուցանիշներով դիմում է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ բժիշկների վերահսկողության տակ լինելու, փոքրիկ վտանգի դեպքում բժշկական պատշաճ օգնություն ստանալու համար:

Քույրս հիվանդանոցում անցկացնումա 2 օր(ուրբաթ առավոտյան գնումա հիվանդանոց, իսկ չարաբաստիկ դեպքը տեղի ա ունենում շաբաթ երեկոյան): Քրոջս հետազոտության ցուցիչները ամեն օր ավելի վատն են լինում, դրանք լինում են բավարար, որպեսզի բժիշկը ծննդազատում իրականացնի, քույրս նույնիսկ ինքն է խնդրում ժամանակից շուտ անել կեսարյան հատում, բայց բժիշկները ոչինչ չեն ձեռնարկում, որոշում են սպասել, երեկոյան հոտազոտության ժամանակ, որն ինչպես իրենք են նշում հավելյալ ուշադրության համար են արել, գրանցում են՝ երեխայի սիրտը չի զարկում. երեխան խեղդվել է: Ոչ մի կերպ չեն ընդունում, որ սխալն իրենցն է, լքտիաբար նշում են, որ նույն բանը կարող էր պատահել նաև տանը:

Այո՛, տանը կարող էր նման բան պատահել, բայց բժիշկների հսկողության տակ գտնվելու պարագայում նման ավարտ պետք է չլիներ, իհարկե այն դեպքում, եթե բժիշկը իսկապես իր գործի գիտակ լիներ, կարողանար կայացնել որոշումներ, որոնք կյանքեր են փրկում, այլ ոչ՝ խլում:

Հերթապահ «բժիշկը», ով հետազոտության բոլոր տվյալները վստահ եմ փոխել է, Արտյոմ Մաշուրյանն է: Վերջինս մի քանի անգամ հարազատների հետ զրուցելիս պատշաճ չի ներկայացրել դեպքի նման հանգուցալուծման հիմնավոր պատճառները, նույնիսկ վիրահատության ընթացքի կարևոր մանրամասներ մենք լսել ենք կենտրոնի այլ աշխատակիցների զրույցից միայն:

Սա մեր ընտանիքում մեկ ամսվա ընթացքում երկրորդ նման հանգուցալուծմամբ դեպքն է, մեկը մյուսից դաժան ու չսպասված: Ես չգիտեմ՝ մենք էս դեպքերից հետո, երբ և ինչպես ենք վերականգնվելու, չգիտեմ՝ ովքեր են կրելու էս ամենի պատասխանատվությունը: Բայց ուզում եմ, որ նման «բժիշկներն» արժանանան հանրային պարսավանքի, նման «բժիշկները» տեղ չունենան մեր հիվանդանոցներում, չխլեն կյանքեր, չփչացնեմ ճակատագրեր: Արտյոմ Մաշուրյանը և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն էս դեպքի պատասխանատուներն են: Սա իրենց անգործության, սխալ որոշումների, և հանգստյան օրերին ժամանակ սպանելու արդյունքա: Բժիշկ կոչեցյալը էսքան արցունքները չի մարսելու ու արժանիա էն բոլոր խոսքերին, որ էս օրերին լսելա:

Ես էս հարթակում ունեմ մոտ 2000 ինձ հետևող, ուզում եմ ընդունեք ի գիտություն և անհրաժեշտության դեպքում պաշտպանեք ձեզ: Իմ ընկերներում կան բզմաթիվ լրագրողներ, որոնց խնդրում եմ անդրադառնալ նման դեպքերին ու նպաստել այսպիսի դեպքերի նվազեցմանը: Իմ ըկերներում կան նաև գերատեսչական տարբեր մարմինների ներկայացուցիչներ, մարդիկ, որոնց պատասխանատվության շրջանակում պետք է լինի նաև էս ոլորտի խնդիրների լուծումը: Սա ձեզ մի դեպք վստահ եմ, եթե մոնիտորինգներ անեք կամ մի փոքր հետաքրքրվեք նման և շատ այլ լուրջ խնդիրներ կգտնեք, մի բան արեք մեր երկրում գոնե առողջապահության ոլորտն էս վիճակին չլինի:

Ամենից շատ դիտված

16:48 1200 դոլար՝ 4 անձի Մեղրիից Երևան հասցնելու համար․ տաքսիստները չափազանց մեծ գին են պահանջում
16:00 Անարդար տարբերակում. մեկ բարերարին պաշտպանում են, մյուսին՝ ոչ
18:57 Կալուգայի մարզում արտադրության ծավալը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում. նահանգապետը՝ Փաշինյանին
21:13 Էնքան պարզ է, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Կարապետյանը, որքան պարզ է արևի ծագելը. Աջապահյան
18:16 Ով է Սամվել Կարապետյանը
23:23 Տգետ վարչապետին հորդորեք պահպանել Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը՝ հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից
16:20 Թուրքի կոշիկները լպստողներ, ձեր ժամանակի սպառվելն արագացնում եք․ Հովհաննես Պողոսյանը՝ իշխանություններին
15:42 Ի աջակցություն Սամվել Կարապետյանի՝ հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել դատարանի բակում
23:02 Փափուկ ուժը ոչ թե «փափուկ» լինելու, այլ խելացի և հեռատես գործելու մասին է. Աննա Հակոբյանը Ավստրիայում մասնակցել է աշխատաժողովի
19:08 Գասպարյան Դիանը 2 օրվա քաղաքապետ էր, ստորագրեց, հողս տվեց հարևանիս․ ինքը թիկունք ունի, ես չունեմ