Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:07 12-08-2024

Արարատ գյուղում բախվել են «Jeep»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արարատ գյուղում՝ Գրիբոյեդով փողոցում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 72-ամյա Էդիկ Հ.-ի վարած «Jeep» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Գավրիլ Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: