Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 20:18 10-08-2024

Գերմանիայի ՆԳՆ-ն զգուշացնում է, որ ՌԴ կարող է միջամտել նահանգային ընտրություններին

Գերմանիայի ՆԳՆ-ն զգուշացրել է երկրի արևելքում սպասվող նահանգային ընտրությունների ժամանակ Ռուսաստանի կողմից մանիպուլյացիայի հնարավոր փորձերի մասին։ «Մենք պետք է ելնենք այն փաստից, որ մեր երկրում բոլոր ընտրությունները պոտենցիալ թիրախ են անօրինական ազդեցության համար»,- շաբաթ օրը՝ օգոստոսի 10-ին, Handelsblatt թերթին ասել է գերատեսչության պաշտոնյան։ Գրում է DW-ն:

Դրանով Ռուսաստանը փորձում է «ապօրինի կերպով ազդել Գերմանիայում հասարակական բանավեճի և քաղաքական որոշումների կայացման վրա»,- հավելել է նա: Նրա խոսքով, Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հենց սկզբից նկատվում է ապատեղեկատվության աճ ինչպես Ռուսաստանի կառավարության, այնպես էլ պետական ​​և կրեմլամետ լրատվամիջոցների կողմից տարբեր տեղեկատվական հարթակներում և սոցիալական ցանցերում։

։«Նրանք կեղծ տեղեկություններ են օգտագործում էմոցիոնալ քննարկումներ հրահրելու և սոցիալական խմբերին միտումնավոր միմյանց դեմ հանելու համար»,- թերթին ասել է Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչը :

Գերմանական մի շարք նահանգներում ընտրությունները կանցկացվեն վաղ աշնանը։ Նոր նահանգային խորհրդարաններ կընտրվեն Թյուրինգիայի և Սաքսոնիայի դաշնային նահանգներում սեպտեմբերի 1-ին, իսկ Բրանդենբուրգում՝ սեպտեմբերի 22-ին։

Երեկ հրապարակված ZDF Politbarometer հետազոտության համաձայն՝ Թյուրինգիայում ընտրողների 30 տոկոսը պատրաստ է քվեարկել պոպուլիստական ​​«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության օգտին։ Նրան հաջորդում են Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունը (ՔԴՄ)՝ 21 տոկոսով և Սառա Վագենկնեխտ միությունը՝ 19 տոկոսով։ Ձախ կուսակցությունն ունի 15 տոկոս, իսկ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (SPD)՝ ընդամենը 7 տոկոս։

Հարցման համաձայն՝ Սաքսոնիայում առաջատար է ՔԴՄ-ն՝ 34 տոկոսով, իսկ AfD-ն զիջում է ընդամենը 4 տոկոսով: Սառա Վագենկնեխտ միությունը ունի 11 տոկոս, Կանաչները և SPD-ն՝ 6-ական տոկոս:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել