Արտաքին 2 տարի առաջ - 17:02 10-08-2024

Բաքվում անհանգիստ են Ադրբեջանում իսրայելական կայաններին հարվածելու Փեզեշքիանի առաջարկի մասին The Telegraph-ի հոդվածից

Ադրբեջանական APA գործակալությունը նշել է Բաքվի անհանգստության մասին բրիտանական The Telegraph պարբերականի հոդվածից, որում Փեզեշքիանն առաջարկել է հարվածել իսրայելական կայաններին Ադրբեջանում։ Բաքվում պաշտոնական աղբյուրները նախընտրել են բրիտանական ԶԼՄ-ի այս տեղեկությունն անվանել «ֆեյք»։

«Այս հավաստիացումները, որոնք հնչել են Իրանի նոր նախագահ Փեզեշքիանի անունից, իհարկե, որոշ անհանգստությամբ են ընդունվել Ադրբեջանում։ Սակայն ինչպես տեղեկացրել են APA-ին պաշտոնական աբյուրներն Ադրբեջանում, երկրի կառավարական շրջանակներում կարծում են, որ այդ հայտարարությունը, որը տարածվել է Իրանի նախագահի անունից, ֆեյք է։

Ադրբեջանական կողմը առհասարակ կարծում է, որ դա ֆեյք է եւ ապատեղեկատվություն։ «Որոշ շրջանակներ սկսել են անհանգստանալ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ եւ ցանկանում են խափանել այդ գործընթացը։ Այն ֆոնին, որ Իրանի նոր նախագահն ադրբեջանցի է եւ ջերմորեն է վերաբերվում Ադրբեջանին, կարող է լինել այն բանի հետեւանքը, որ Իրանի ներսում եւ նրա սահմաններից դուրս կան ուժեր, որոնք ցանկանում են խափանել այդ հարաբերությունները։ Լավ կլիներ, եթե իրանական կողմն արձագանքեր այդ հավաստիացումներին, հերքեր դրանք եւ վերջ դներ կասկածներին»,- տեղեկացրել են APA-ին աղբյուրներն Ադրբեջանի իշխանական մարմիններում։

Ավելի վաղ բրիտանական պարբերականը գրել էր, որ իրանցի գեներալները պնդում են, որ Թել Ավիվին ուղիղ հարված հասցվի, բայց նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է հարվածել իսրայելական գաղտնի կայաններին Իրանի հարեւան երկրներում։

Իրանի նոր նախագահը պայքարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կոշտ գծի դեմ՝ փորձելով կանխել լիածավալ պատերազմն Իսրայելի հետ։

Իրանի իշխանությունները տարակարծիք են այն հարցում, թե ինչպես արձագանքել ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը Թեհրանում։ Վերջնական պատասխանատվությունը, թե ինչպես կարձագանքի Իրանը, ընկնում է երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի վրա, գրել է բրիտանական ԶԼՄ-ն։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու