Պարեկներին գումար առաջարկած իրավախախտ վարորդը ձերբակալվել է
copy image url

Պարեկներին գումար առաջարկած իրավախախտ վարորդը ձերբակալվել է

Ներքին 10 ամիս առաջ - 17:01 08-08-2024
ՊԾ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները օգոստոսի 8-ի կեսգիշերին Աշտարակի խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2105» մակնիշի մի մեքենա:

Պարզվել է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում: Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 49-ամյա վարորդը, մեքենան ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխելու ճանապարհին, պարեկներին գումար է առաջարկել:

Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:

Ամենից շատ դիտված