Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:00 06-08-2024

Արաբական երկրում երեխաներին թողել է դրսում․ Lime Travel-ից տուժած կինը մանրամասնում է․ ձայնագրություն

Oragir.News-ը այսօր հերթական ահազանգը ստացավ Lime Travel-ի հաճախորդներից։
2 ընտանիք, որոնք մեկնել էին Եգիպտոս 1-շաբաթյա հանգստի, չեն ունեցել ո՛չ հյուրանոց, ո՛չ էլ հետադարձի ավիատոմսեր։

Ուղևորություն պլանավորողներից Լուսինեն, ով բարեբախտաբար չի էլ մեկնել, այսօր ահազանգեց խմբագրություն և ասաց․

«Ես այդ 4 ընտանիքի անդամներից մեկն եմ։ Մոնիկայի բոլոր մեկնաբանությունները սուտ են, թե իբր ինքը զբաղվել է այդ հարցով և լուծել խնդիրը։ 4 ընտանիքից 2-ը գնացել են Եգիպտոս ու տեսել, որ ո՛չ ամրագրում ունեն, ո՛չ էլ հետադարձի տոմս։ Մի կերպ տեղափոխվել են ուրիշ հյուրանոց, վճարել մեկ օր մնալու համար։ Ու հաջորդ օրվանից սկսել է պանիկան։
Այն, որ ասել է, թե գործընկերների հետ է կապված խնդիրը, դա ևս սուտ է։ Այնտեղ ոչ մի գործընկեր չի եղել։ Մոնիկան նաև հանցագործ է, քանի որ անչափահաս երեխաներին արաբական երկրում թողել է դրսում»։

Մեզ ահազանգող քաղաքացին նաև կարծում է, որ նույնիսկ նման տուրիստական ընկերություն գոյություն չունի։ Տվյալ անձնավորությունը իր մոր հետ տանից է աշխատում։
«Ինքն ու իր մայրը խաբեբաներ են։ Անունը Lime Travel-ա, բայց կարծում եմ նման տուրիստական չկա»,-ասաց Lուսինեն:

Նա իր խոսքում նաև հայտնեց, որ ընդհանուր փաթեթր համար նրանք վճարել են 8700$։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգօստոսի 5-ին Oragir.News-ը անդրադարձել էր տվյալ խնդրին և խոսել անմիջապես Lime Travel տուրիստական ընկերության տնօրեն Մոնիկա Եղիազարյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց լուրն ասելով, որ մեկնած քաղաքացիները ունեցել են և՛ հյուաննոց, և՛ հետադարձի ավիատոմս։ Իսկ խնդիրը կապված է եղել ոմն գործընկերոջ հետ, որը նա լուծել է։

Առավել մանրամասն՝ ձայնագրությունում։