Ավելին 2 տարի առաջ - 11:33 06-08-2024

Նունե Եսայանը նշում է ծննդյան 55-ամյակը

Հայ էստրադային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը նշում է ծննդյան 55 ամյակը։

Նունե Եսայանն ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1986 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ։ 1987 թվականին որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը և 1988 թվականին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ։

Առաջին ուսուցիչներն են եղել ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ 1990 թվականին ավարտելով քոլեջը՝ ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբ որպես մեներգչուհի։ Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների։ Նունե Եսայանը թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ, նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ։ Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում։ Երգացանկում գերակշիռ մաս են կազմում ժողովրդական երգերը:

Կեսգիշերին երգչուհու ընտանիքի անդամներն ու երկրպագուներն անակնկալ են մատուցել։ Նրանք այցելել են երգչուհու տուն գեղեցիկ տորթով, փուչիկներով, ծաղիկներով և թեմատիկ շապիկներ հագած։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է