Արտաքին 2 տարի առաջ - 23:40 05-08-2024

Մեծ Բրիտանիայում ամբոխը քարուքանդ է արել փախստականների կենտրոնը. 378 մարդ է ձերբակալվել

Հարյուրավոր մարդիկ, որոնք դեմ են Մեծ Բրիտանիայի՝ փախստականներ ընդունելուն, նախօրեին հարձակվել են Ռոթերհեմում (Հարավային Յորքշիր) հյուրանոցի վրա, որտեղ ներգաղյալներ են ապրում:

Սկզբում ամբոխից հակամիգրացիոն կարգախոսներ են բացականչել, այնուհետև բորբոքված ամբոխը իրեն կարգի հրավիրել փորձող ոստիկանների վրա աթոռ, սեղան, գարեջրի տարա և այլ առարկաներ են նետել, գրում է Daily Mail-ը։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ ոստիկանները փորձում են ցուցարարներին դուրս բերել հյուրանոցից՝ նախքան նրանց ներգաղթյալների և ամբոխի միջև բախումներ կսկսվեն:

Ոստիկանությունը կրակմարիչներ է կիրառել, սակայն այս պահին ներգաղթյալների հակառակորդներից ոմանց հաջողվել է ներխուժել հյուրանոց, գրում է Bild-ը։ Նրանք ն դռներ են խորտակել և աթոռներով կոտրել են միգրացիոն կենտրոնի ապակիները։ Ոստիկանները գործընկերներից մեկին տեղափոխել են շտապօգնության մեքենա։

Ազգային ոստիկանապետերի խորհուրդը երկուշաբթի ուշ երեկոյան հայտարարեց, որ անկարգությունների շաբաթվա ընթացքում արդեն 378 մարդ է ձերբակալվել։

Միևնույն ժամանակ, ըստ խորհրդի նախագահ, ոստիկանապետ Գևին Սթիվենսի, ձերբակալությունների թիվը կաճի ամեն օր, քանի որ ոստիկանությունը շարունակում է բացահայտել և կալանավորել անկարգությունների մասնակիցներին:

Mirror-ը հայտնել է, որ նման մի ակցիա է տեղի ունցել նաև Թամվորթ քաղաքում՝ հյուրանոցի դիմաց, որտեղ փախստականներ են ապրում։ Ցուցարարները միաժամանակ ոստիկանների և շենքի պատուհանների ուղղությամբ քարեր են նետել:

17-ամյա դեռահասը անցած երկուշաբթի՝ օգոստոսի 29-ին, Անգլիայի հյուսիսի Սաութպորտ քաղաքում պարային միջոցառման ժամանակ դանակահարել էր երեք աղջիկների: Սկզբում լուրեր էին շրջանառվում, որ մարդասպանը մահմեդական է, որն ապաստան է սպասում Մեծ Բրիտանիայում, սակայն ավելի ուշ ոստիկանությունը բացատրել է, որ հարձակվողը՝ 17-ամյա դեռահասը, ծնվել է Մեծ Բրիտանիայում, իսկ նրա ծնողները երկիր են տեղափոխվել Ռուանդայից:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն արդեն հայտարարել է, որ անկարգություններ կազմակերպած «աջ թևի» գործողությունները ոչ մի արդարացում չունեն։ Նա խոստացել է, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում