Ներքին 1 տարի առաջ - 16:48 05-08-2024

Լրագրողները Սևանա լճում հետևել են Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության աշխատանքներին

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների այց Սևանա լիճ՝ ծանոթանալու Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատանքներին, հայտնում են ՆԳՆ լրատվական վարչությունից:

«Հանդիպմանը ներկա էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։

ԶԼՄ ներկայացուցիչները ծանոթացել են ծառայության տեխնիկական համալրվածությանն ու հագեցվածությանը` լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին և այլն:

Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում շրջայց են անցկացրել լրագրողների համար՝ ներկայացնելով իրականացվող աշխատանքները, իրավախախտների նկատմամբ վերահսկողության միջոցառումները։

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը նշել է, որ Ջրային պարեկային ծառայությունը 24 ժամյա ուժեղացված ծառայություն է իրականացնում լճի ավազանում և ափամերձ գյուղերում։

Նրա խոսքով՝ ջրային պարեկներն իրականացնում են մեծածավալ աշխատանք, և արդեն իսկ բացահայտվել է հանցագործության 33 դեպք, այդ թվում՝ թմրանյութի, սառը զենքի, զենք-զինամթերքի հայտնաբերման, մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ձկնորսության և այլ դեպքեր, կազմվել է 7781 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Արթուր Խուդինյանն ընդգծել է, որ հատկապես մեծ ուշադրություն է դարձվում Սևանա լճում անվտանգության կանոնների պահպանմանն ու առանց համապատասխան իրավունքի լողամիջոցներ վարելուն։ Սևանա լճում հանգստի մեկնարկից սկսած՝ իրականացվում է վարչարարություն․ արձանագրվել են ջրային անվտանգության կանոնների խախտման դեպքեր՝ ոչ սթափ սկուտեր վարելու՝ 2, առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելու՝ 14, առանց համապատասխան իրավունքի լողամիջոց վարելու՝ 1 դեպք։
Լրատվամիջոցների այն դիտարկմանը, որ Ջրային պարեկային ծառայության ստեղծումից հետո դժբախտ դեպքեր գրեթե չկան՝ Արթուր Խուդինյանը նշել է, որ դրական արձագանք են ստանում նաև հանգստացող քաղաքացիներից, որ ավելի անվտանգ է դարձել Սևանի ավազանում հանգստի կազմակերպումը։

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ 2024 թ․ հուլիսի 1-ից սկսած Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը, համագործացելով Ջրային պարեկների հետ, իրականացնում է ուժեղացված ծառայություն, արդյունքում աշխատանքները ստացվում են առավել արդյունավետ։
Տիգրան Պետրոսյանը նշել է, որ ծառայությունն իրականացվում է ժամանակակից տեխնիկական լուծումներով․ 2024 թվականից անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, իրազեկում է իրականացվում, որպեսզի թե՛ մեր քաղաքացիները, թե՛ զբոսաշրջիկները կարողանան հետևել անվտանգության կանոններին և, ամենակարևորը, պահպանեն դրանք։
Ներկայացված վիճակագրության համաձայն՝ հուլիսի 1-ից մինչ օրս ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել․ անվտանգության կանոնները չպահպանելու 19 դեպքից 4-ը եղել են ջրահեղձվող քաղաքացիներ, որոնցից 3-ը՝ ալկոհոլ օգտագործած, ոչ հմուտ լողորդներ: Փրկարարների աչալուրջ ծառայության արդյունքում 4 քաղաքացիներն էլ փրկվել են։

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների այցը Սևանա լիճ իրականացվել է Եվրոպայի խորհրդի կողմից մեկնարկած լրագրողների անվտանգության արշավի շրջանակում։

Սևանա լճում հանգիստն անցկացնել նախընտրող մեր քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ՆԳ նախարարությունը հորդորում է լինել օրինապահ և պահպանել լողամիջոցների շահագործման կանոնները»,- ասվոմ է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան