Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:01 05-08-2024

Հայաստանում կարմրուկը պատշաճ չի կառավարվում․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ Հայաստանում կարմրուկը պատշաճ չի կառավարվում․ 2023-ի մարտից ամբողջ տարվա ընթացքում արձանագրվել է 545 դեպք:

«Եվ ահա պարզվում է, որ դեպքերը չեն նվազում և միայն հունվարից մինչև այսօր արդեն արձանագրվել է 543 դեպք: Հետաքրքիր է՝ նոր նախարարին անհանգստացնու՞մ է այս պատկերը:

Պակաս հետաքրքիր չէր լինի նաև իմանալ՝ կարմրուկն էլ նոր նախարարի համա՞ր է նոր հիվանդություն: Եթե այո՝ հին նախարարը նորին կարող է ծանոթացնել: Ասում էր՝ ինքը ծանոթ է»,-գրել է Պիպոյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հիշեցնելով, որ քովիդի ժամանակ նախարար աշխատող Արսեն Թորոսյանն ասում էր՝ «Նոր համաճարակ է՝ բոլորին անծանոթ: Կարմրուկ լիներ կամ այլ՝ բոլորին հայտնի վիրուս, արագ կկարգավորվեր»:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին