Արտաքին 2 տարի առաջ - 19:17 04-08-2024

Մեդվեդևը սպառնացել և անիծել է ռուսական բանտերից ազատված այլախոներին

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր Telegram ալիքում մեկնաբանել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կալանավորների փոխանակումը, որը տեղի էր ունեցել օգոստոսի 1-ին։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը պարզաբանել է, որ խոսքը «ոչ համակարգային ընդդիմության մասին է, որը փրփուրը բերանին, լեզուն դուրս գցած, ձգտում էր իշխանության, կամ նրանց մասին, ովքեր անկեղծորեն, դողալու աստիճանի, ատում են իրենց Հայրենիքը, խոսքով ու գործով փորձում ոչնչացնել ընդհանուր քաղաքացիական խաղաղությունն ու գաղափարական հիմքերը»։

«Թող չմոռանան այս աշխարհում իրենց գոյության անցավոր լինելու մասին: Մի խոսքով, թող երկյուղով շուրջբոլորը նայեն։ Իսկ ընդհանրապես, թող վառվեն դժոխքում»,- ասել է ռուս պաշտոնյան։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Անկարակում տեղի էր ունեցել 26 անձանց փոխադարձ փոխանակում, որոնք գտնվում էին 7 տարբեր երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Սլովենիա, Նորվեգիա, Ռուսաստան և Բելառուս) բանտերում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Գործողության շրջանակում փոխանակվել են՝ ընդհանուր 7 ինքնաթիռներով Թուրքիա տեղափոխված անձինք՝ 2-ական ԱՄՆ-ից և 1-ական Գերմանիայից, Լեհաստանից, Սլովենիայից, Նորվեգիայից և Ռուսաստանից։ 10 պատանդ է տեղափոխվել Ռուսաստան, 13 պատանդ՝ Գերմանիա, 3 պատանդ՝ ԱՄՆ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով