Արտաքին 2 տարի առաջ - 16:47 04-08-2024

Իսրայելը պատրաստվում է Իրանի հարձակմանը, ԱՄՆ-ն կործանիչների էսկադրիլիա է ուղարկում տարածաշրջան. Times of Israel

Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն ջանում է վերականգնել տարածաշրջանային կոալիցիան, որն այս տարվա ապրիլին կարողացել էր գրեթե ամբողջությամբ խափանել Իսրայելի վրա իրանական ուղղակի հարձակումը, որի ժամանակ Իրանն ավելի քան 300 հրթիռ և անօդաչու էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում իրանցի բարձրաստիճան բանակի գեներալների սպանությանը:

Ենթադրյալ իրանական հարձակումը կարող է տեղի ունենալ երկուշաբթի, գրում է Axios-ը, որը հղում է անում ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներին:

Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:

Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել նրանց, հաղորդում է իսրայելական Channel 12-ը:

Ynet լրատվական կայքը հաղորդում է շաբաթավերջին Իսրայելում անվտանգության կաբինետի հանդիպումների մասին, որի շրջանակում իշխանությունները քննարկել են հավանական հարձակմանը նախապտրաստվելու գործընթացը: Չի բացառվում, որ սա կարող է հանգեցնել պատերազմի և կարող է իրականցվել «հինգ ճակատով»:

Հրեա նախարարներին ասվել է, որ պատրաստ լինեն ցանկացած սցենարի, և որ հարձակումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի և կարող է հանգեցնել «հազարավոր» ոչնչացված օբյեկտների, ասվում է հրապարակման մեջ:

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ն կարող են պայքարել մի քանի ճակատներից հարձակումը կասեցնելու համար, և որ երկիրը պետք է պատրաստվի «շատ զոհերի»: Այնուամենայնիվ, նման սցենարը նաև հնարավորություն կտա Իսրայելին ավելի ուժգին պատասխան հարված հասցնել և աշխարհը համախմբել իր շուրջ, պնդել է պաշտոնյան:

Նշվում է, որ ԱՄՆ-ն արդեն հայտնել է կործանիչների էսկադրիլիան և ավիակիրներից մեկը Մերձավոր Արևելք տեղափոխելու և տարածաշրջանում պահելու մասին: Ըստ Պենտագոնի՝ այսպիսով ուժեղացվում է ամերիկյան ռազմական ներկայությունը՝ պաշտպանելու Իսրայելին Իրանի և նրա աջակցությունը վայելող այլ շարժումների կողմից հնարավոր հարձակումներից և պաշտպանելու ամերիկյան զորքերը:

Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նաև պատվիրել է հավելյալ բալիստիկ հրթիռային պաշտպանություն կրող հածանավեր և կործանիչներ տեղակայել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում և քայլեր է ձեռնարկում այնտեղ ավելի շատ ցամաքային բալիստիկ հրթիռային պաշտպանության զենք ուղարկելու համար:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի