Ներքին 1 տարի առաջ - 10:34 04-08-2024

Երևանում 28-ամյա վարորդը վարձակալած Mercedes-ով բախվել է գերեզմանի բազալտե եզրաքարերին. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Միշա Սաղաթելյանը իր վարած ռուսական համարանիշներով «Mercedes C180» մակնիշի Քանաքեռի գերեզմանատան մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գերեզմանի բազալտե եզրաքարերին։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայրում վարորդը փորձել է մոլորեցնել պարեկներին, սակայն վաշտի հրամանատարի տեղակալ Տ. Խուդանյանը տեղում կողմնորոշվել է, թե ինչպես է նա փորձում խաբել ու կարճ ժամանակ անց նա խոստովանել է, որ վարորդը ինքն է եղել։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ըստ տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վերցրել է վարձույթի սրահից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել