Կիսում ենք ձեր ցավն ու վիշտը․ Պուտինը ցավակցել է Կիմ Չեն Ընին
copy image url

Կիսում ենք ձեր ցավն ու վիշտը․ Պուտինը ցավակցել է Կիմ Չեն Ընին

Արտաքին 8 ամիս առաջ - 19:35 03-08-2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընին ջրհեղեղի կապակցությամբ․

«Կիսում ենք Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության բարեկամ ժողովրդի ցավն ու վիշտը: Վստահ ենք, որ իրավիճակը տուժած շրջաններում օպերատիվ կերպով կկարգավորվի։ Դուք միշտ կարող եք հույս դնել մեր օգնության և աջակցության վրա»,- նշվում է ուղերձում։