Ներքին 2 տարի առաջ - 13:29 03-08-2024

Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու համար պետք է խորացնել կանխարգելման հանձնառությունն ամբողջ աշխարհում

Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ, ընդ որում՝ ամենամեծ հանցագործությունն է։

2014 թվականի օգոստոսի 3-ի ողբերգությունից անցել է 10 տարի։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առջև տեղի ունեցավ ցեղասպանություն, որը մինչ օրս ավարտված չէ․ շուրջ 2600 կանայք և աղջիկներ դեռևս գտնվում են իսլամիստների ձեռքում, իսկ 100 հազարավոր եզդիներ՝ ճամբարներում։

Այս տարին խորհրդանշական էր իմ, վստահ եմ՝ նաև ազգակիցներիս համար, քանի որ Ազգային ժողովն ընդունեց իմ կողմից հեղինակված նախագիծը՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և ամրագրեց օգոստոսի 3-ը՝ որպես 2014 թվականի՝ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Սա պատմական իրադարձություն էր և՛ եզդիների, և՛ Հայաստանի Հանրապետության համար, քանի որ, չնայած տասնյակ պետություններ են դատապարտել եզդիների ցեղասպանությունը, բայց մենք ամրագրեցինք այն՝ որպես Հիշատակի օր։

Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու համար պետք է խորացնել ցեղասպանությունների կանխարգելման հանձնառությունն ամբողջ աշխարհում՝ դիվանագիտական ռազմավարություններում, աշխարհաքաղաքականությունում և մարդկանց ընկալումներում:

Հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի վառ հիշատակին՝ հուսով եմ, որ մարդկությունն այլևս նման հրեշավոր ոճրագործությունների զոհ չի դառնա»,- ասված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում