Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:14 02-08-2024

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշել են Երկաթուղայինի օրը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մասնագիտական տոնը ՝ Երկաթուղայինի օրը, նշել են մի շարք միջոցառումներով Գյումրու, Երևանի, Սևանի և Վանաձորի ձեռնարկություններում:

Հիմնական միջոցառումը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքում, այն տարածաշրջանում, որտեղ ընթացիկ տարվա մայիսին բնական տարերքը ավերել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Ընկերությունը պարգևատրել է ընդհանուր առմամբ ավելի քան 600 աշխատակիցների, որոնք մասնակցել են ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսների վերականգնողական աշխատանքներին: Բացի ՀԿԵ-ից և ընկերության արհմիությունից, պարգևատրումներ են տրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, պաշտպանության նախարարության, ՆԳՆ Փրկարար ծառայության և Լոռու մարզպետարանի կողմից:

Ինչպես իր շնորհավորական խոսքում նշեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, երկաթուղայինները պատվով և արժանապատվությամբ ընդունեցին տարերքի մարտահրավերը: «Երկու-երեք շաբաթ շարունակ մեր անձնակազմը ՝ շարքային երթուղայինից մինչև ղեկավար կազմ, աշխատել է ճանապարհին աննախադեպ վնաս պատճառած ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ և այդ քննությունը հանձնեցինք արժանապատվորեն։ Ընդ որում, մեր կոլեկտիվը մենակ չի մնացել տարերքի հետ։ ՀԿԵ - ին մասնագիտական և եղբայրական օգնություն ցուցաբերեցին ռուս և վրացի գործընկերները ՝ դրանով իսկ ապացուցելով, որ մասնագիտական փոխօգնության և աջակցության մասին թեզերը պարզապես խոսքեր չեն», - նշեց Ա.Մելնիկովը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ընդգծել է երկաթուղու ռազմավարական նշանակությունը հանրապետության համար ՝ նշելով, որ հենց մայիսյան օրերին այդ նշանակությունն իրեն առավել ցայտուն դրսևորեց, երբ երկիրը զրկվեց արտաքին երկաթուղային կապից: Նրա խոսքով, երկաթուղայիններն իրենց պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության շնորհիվ կարողացան արագ ձևավորել երկիր ռազմավարական բեռների ներմուծման ժամանակավոր սխեման և արագ վերականգնել գնացքների երթևեկությունը։

Մասնագիտական ​​տոնի կապակցությամբ երկաթուղայիններն ավանդաբար հանրությանը հնարավորություն են տալիս կիրակի օրը՝ օգոստոսի 4-ին, անվճար երթևեկել ընկերության մերձքաղաքային գնացքներով (բացի Երևան-Գյումրի-Երևան էքսպրես գնացքից) և մաղթում հաճելի ճանապարհորդություններ։ Խոսքը Երևանից Գյումրի, Երասխ, Արաքս, Սևան-Շորժա և հակառակ ուղղությամբ 12 ուղղությունների մասին է։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին