Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:42 02-08-2024

Շոկի մեջ էի հայտնվել, քանզի չկար Ղարաբաղի ԱԱԾ, կար Ղարաբաղի КГБ կամ ФСБ․ Կարեն Միրզոյան

Կարեն Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դե, գիտեք ով է։ Ուրեմն, մի ամիս առաջ (կամ ավելի շուտ) գնացել էի ԱԺ, որպեսզի պայմանավորվեմ սույն պարոնի հետ հանդիպման համար։ Մի կին հեռախոսահամար տվեց, ասելով, որ նրա օգնականն է։ Կինը չգիտեր, որ 10 տարի Ղարաբաղի ԱԺ-ում հավատարմագրված եմ եղել և ամեն ինչ լավ գիտեմ՝ ուստի պահանջեցի գրանցել։ Բնականաբար, նաև զանգեցի տրված հեռախոսահամարով բազում անգամներ, բնականաբար, անօգուտ։ Բայց և վստահ էի, որ բարձրներից անմահները խաբար կանեն, քանզի զոհվածի ծնող ու «Շուշի» թերթի նախկին գլխավոր խմբագիր լինելն այդ հիմքերը տալիս էին։ Ու պարզվեց, որ անտեղի, շատ անտեղի լավատես եմ։

Դե հիմա հարց եմ տալիս այս ընկերոջը։ Ես այս երկրի ամենաուսյալ մարդկանցից մեկն եմ, ունեմ որոշակի ներդրում ու վաստակ, շատերի հետ, ում անունով արդեն դպրոց ու փողոց կա, կամ ընկերություն եմ արել, կամ զինակցել եմ։ Ու եթե ինձ չեք ընդունում, բա ու՞մ եք ընդունում։ Իսկ հանդիպել էի ուզում ահա թե ինչի համար։ Ասել էիք, թե ինչ-որ գործընթացից թե վերապատրաստումից հետո Ղարաբաղի ԱԱԾ աշխատակիցները կհամալրեն ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները։ Ու ես, հարգելի պարոն, շոկի մեջ էի հայտնվել, քանզի չկար Ղարաբաղի ԱԱԾ, կար Ղարաբաղի КГБ կամ ФСБ, կարևոր չի, բայց որ դա, հաստատ, ՀՀ անվտանգությանը, մեղմ ասած, չէր կարող նպաստել, Դուք, հո, գոնե, հաստատ գիտեիք։ Ու դա, հայկակական անկախ պետական կազմավորման շահերի տեսանկյունից, դավաճանության պես մի բան է։ Եւ միտք եմ անում՝ միգուցե այդ մարդիկ քառասունչորսօրյա պատերազմին վերաբերող տեղեկատվությա՞ն են տիրապետում։ Բնականաբար, ոչ հաճելի, այսպես ասենք։ Ամեն դեպքում, շատ վիրավորական է, շատ։ Ինչպես հին անեկդոտում է ասվում՝ թքած բորշի մեջ, բայց աբիդնի ա։ Եվ՝ ամոթ»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին