Ներքին 2 տարի առաջ - 22:20 01-08-2024

Արարատի մարզում ամուսինները տուն վերադառնալիս նկատել են, որ իրենց տան մոտ վիճաբանություն է. հնչել է կրակոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 28-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ 52-ամյա Ռոբերտ Գ․-ի, 29-ամյա Սերժ Դ․-ի, և 32-ամյա Վանուշ Վ․-ի միջև, որի ընթացքում Սերժ Դ․-ն և Վանուշ Վ․-ն ծեծի են ենթարկել Ռոբերտ Գ․-ին, իսկ վերջինս նախազգուշական կրակոց է արձակել օդ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում Ռոբերտ Գ․-ի կինը, Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Կարինե Պ․-ն և Ռոբերտ Գ․-ն հայտնել են, որ հուլիսի 27-ին ժամը 23։15-ի սահմաններում տուն վերադառնալու ժամանակ նկատել են իրենց տան հարևանությամբ վիճաբանող անձանց, որոնք նաև բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ և Ռոբերտ Գ․-ն մոտենալով նրանց նկատողություն է արել վերջիններիս, որից հետո Սերժ Դ․-ն և Վանուշ Վ․-ն հարվածներ են հասցրել Ռոբերտ Գ․-ին, իսկ նա իր անվամբ հաշվառված «Վալտեր» տիպի գազային ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակել դեպի օդ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վիճաբանությանը մասնակից է եղել նաև Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Արման Մ․-ն:

Ոստիկանությունը ձեռնարկվում է միջոցառումներ՝ Սերժ Դ․-ին, Վանուշ Վ․-ին և Արման Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել