Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:48 31-07-2024

ՌԴ սահմանապահները պաշտոնապես դադարեցրել են ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների՝ հեռանալու կապակցությամբ պաշտոնական միջոցառում է տեղի ունեցել։

Միջոցառման սկզբում հնչեցին Ռուսաստանի և Հայաստանի օրհներգերը, ներկա էին Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ Ռոման Գոլուբիցկին և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը Էդգար Հունանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ և սահմանապահ ծառայության վետերաններ։

«Մենք կարող ենք վստահորեն ասել, որ այս տարիների ընթացքում դուք արժանապատվորեն ներկայացրել եք Ռուսաստանի Դաշնությունը, Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային ծառայությունը, շնորհակալություն եմ հայտնում ձեր անբասիր աշխատանքի համար, Ռուսաստանը հպարտանում է ձեզնով», - ասաց ՌԴ դեսպանատան խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ Ռոման Գոլուբիցկին իր հերթին հայտարարեց, որ ՌԴ սահմանապահները կերպով կատարել են «Զվարթնոց» օդանավակայանում առաջադրած խնդիրները։ «Բոլորս հույս ունենք, որ Հայաստանի անվտանգությունը նույն բարձր մակարդակով կապահովեն մեր հայ գործընկերները»,- նշել է նա։

Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը հայտարարել է, որ ավելի քան 32 տարվա համատեղ ծառայության ընթացքում ՌԴ սահմանապահների փոխանցած փորձն ու գիտելիքները կշարունակեն օգտագործել հայրենիքի ծառայության գործում», Հունանյանը նաև շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին երկար տարիների համատեղ ծառայության համար։

Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ մի շարք սահմանապահներ, ինչպես նաև օդանավակայանի աշխատակիցներ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, նվերներով և պատվոգրերով։

1992 թվականից անցակետը սպասարկում են ՌԴ սահմանապահները։ Մինչև 2024 թվականը հայ պաշտոնյաները երբեք դժգոհություն չէին հայտնել մայրաքաղաքի օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքից։

2024 թվականի փետրվարի 27-ին Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում ասաց, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության աշխատակիցները պետք է դադարեցնեն աշխատանքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, նա հայտարարել էր, որ ԱԴԾ աշխատակիցների գործողությունների արդյունքում հանրապետության սահմանները մեկ անգամ չէ, որ «ավելի խոցելի» են դարձել։

2024 թվականի մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով լուրերը, թե Հայաստանի իշխանությունները քննարկում են Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության իրագործելիությունը, ասաց, որ չի կարող հաստատել տեղեկությունը՝ «չնայած դա լավ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան