Oragir.News-ը զրուցել է ծանրորդ, Տոկիոյի 2020թ․-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի 2023թ․-ի առաջնության բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանի հետ։ Մարզիկի հետ խոսել ենք մարզաձի ընտրության, դժվարությունների, քննադատությունների, կարծրատիպերի, նաև բեթինգը որպես ժամանցի տեսակ նախընտրելու մասին։
«Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 2007թ․-ից։ Հայրս ծանրորդ է եղել՝ իր հորդորով։ Մայրս սկզբում դեմ էր։ Միշտ աշխույժ երեխա եմ եղել, ուզել եմ ամեն տեղ ինձ փորձեմ։ Մտածել եմ, եթե ուրիշները կարող են, ես էլ կկարողանամ», -ասաց Իզաբելլան։ Խոսելով կարծրատիպերից, Իզաբելլան նշեց՝ միշտ էլ հասարակության շրջանում եղել է այն կարծրատիպը, որ ծանրամարտը կանացի մարզաձև չէ, և կանայք չպետք է զբաղվեն այդ մարզաձևով։ Սակայն, ըստ նրա, ներկայումս այդ հարցում մի փոքր առաջընթաց կա։
«Հիմա մոտեցումները համեմատաբար փոխվել են։ Այսօր ավելի շատ աղջիկներ կան, որ մարզվում են, բայց միևնույնն է՝ կարծրատիպը ամբողջությամբ չի վերացել։ Ցանկացած մարզաձևում դժվարություններ կան։ Այս սպորտն՝ այնպես չէ, որ ինչ-որ բանով տարբերվում է: Շատ են ասում՝ ավելի է կոպտացնում, քան մյուս մարզաձևերը: Բայց ես ասում եմ՝ նման բան չկա»,- ասաց ծանրորդը։
Իզաբելլան չի վախենում կոտրել կարծրատիպեր: Ծանրամարտը այս օրինակներից միակը չէ։ Նրա նախընտրած ժամանցի տեսակներից մեկը բեթինգն է: Մարզուհին, սակայն, նշում է՝ դրան պետք է նայել միայն որպես ժամանցի տարբերակ ու չպետք է սպասել, որ այս կերպ հարստանալու ես: Հենց դրա համար էլ ժամանցի այս տեսակին պատասխանատու է մոտենում, հստակ գիտի իր սահմանները ու արդյունքում ուրախություն է զգում, օրինակ՝ երբ նախընտրած մարզիկը կամ սիրելի թիմը՝ լինի ֆուտբոլ, թե բասկետբոլ, հաղթանակ է տանում:
«Իմ ու ընկերներիս համար բեթինգը որպես ժամանց է։ Մենք գումար ենք ծախսում, բայց միևնույն ժամանակ դրանից որևէ ակնկալիք չունենք։ Պարզապես ուրախանում ենք ու լավ ժամանակ ենք անցկացնում։ Այդ պահին գումար ծախսելով՝ չենք սպասում, որ դրանից ինչ-որ ավել բան ենք ստանալու ու հենց այս չափանիշն էլ բեթինգը ինձ համար ժամանց է, ինչպես ցանկացած այլ վայրում լավ ժամանակ անցկացնելու համար գումար վճարելը: Օրինակ՝ ինչպես կարուսելի համար ես գումար ծախսում ու ադրենալին ստանում, այնպես էլ այստեղ»,- շեշտում է Իզաբելլան։ Ծանրորդի պնդմամբ՝ կարևորը՝ բեթինգը չպետք է դառնա մոլուցք։
«Իհարկե, եթե այն արդեն մոլուցք է դառնում, չեմ ողջունում դա։ Պետք է հասկանալ, որ խաղային կախվածությունը հիվանդություն է, ու մասնագենտերի հետ աշխատանքի կարիք կա, ինչպես ցանկացած կախվածության դեպքում՝ խմիչքից լինի դա, ծխախոտից, թե բեթինգից»,- եզրափակեց Իզաբելլա Յայլյանը։