Ներքին 2 տարի առաջ - 22:46 28-07-2024

Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Սևան ստարտափ սամիթ 2024»-ի փակման արարողությանը

Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Սևան ստարտափ սամիթ 2024»-ի փակման արարողությանը
Արդեն 7 օր Սևանա լճի ափին անցկացվող «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ը համախմբվել էր ներդրողների, մենթորների, պանելային քննարկումների, սեմինարների, ժամանցային միջոցառումների շուրջ՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը: Հայտնում է ԲՏԱ նախարարությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` նախարարի տեղակալներ Ռուբեն Սիմոնյանի և Գևորգ Մելիքսեթյանի ուղեկցությամբ մասնակցել են այս ոչ ֆորմալ բիզնես ֆորումին:

Ներկա են գտնվել նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կոնֆերանսին, որտեղ ծանոթացել են համայնքի ընտանիքին միացած նոր ընկերությունների գործունեությանը: Մխիթար Հայրապետյանը քննարկումներ է ունեցել ԱՏՁՄ-ի տնօրեն Սարգիս Կարապետյանի հետ:

Ոչ ֆորմալ հանդիպումները շարունակվել են ՏՏ համայնքի, ընկերությունների ղեկավարների հետ, քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության հարցերը:

ՀՀ ԲՏԱ նախարարը հույս է հայտնել, որ ոլորտի նորարարական ոգին առաջ է մղելու ոչ միայն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, այլև ողջ տնտեսությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում