Ուժեղացված հսկողություն, կարմիր ու սև բերետավորներ․ Փաշինյանը «Արեգակ» սրճարանում է

Ներքին 8 ամիս առաջ - 13:45 27-07-2024
Նիկոլ Փաշինյանը երեկվանից Գյումրիում է։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ կառավարության ղեկավարը քիչ առաջ Գյումրու «Արեգակ» սրճարանում էր։ Սրճարանի հարակից տարածքում ուժեղացված հսկողություն է իրականացվում, այնտեղ կենտրոնացված են հարյուրավոր կարմիր ու սև բերետավորներ։

Քաղաքացիները մոտենում են Փաշինյանին, լուսանկարվում վերջինիս հետ և նամակներ փոխանցում։

Փաշինյանին փորձել է մոտենալ և հարց ուղղել նաև Oragir.News-ի լրագրողը, սակայն վերջինիս անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․




Ամենից շատ դիտված