Իրանից 500 մլն դոլարի զենք գնելու կեղծ պնդումներով Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հարձակման հիմքեր է ստեղծում
copy image url

Իրանից 500 մլն դոլարի զենք գնելու կեղծ պնդումներով Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հարձակման հիմքեր է ստեղծում

Խոսք Արտաքին Ներքին 8 ամիս առաջ - 19:00 26-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Օրերս Iran International լրատվականը հայտնել էր, որ Հայաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը 500 մլն դոլար ընդհանուր արժեքով զենքի մատակարարման «գաղտնի գործարք» են կնքել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հայաստանին մատակարարվելիք ռազմական արտադրանքի ցանկում ներառված են Shahed 136, Shahed 129, Shahed 197, Mohajer, 3rd Khordad, Majid, 15th Khordad և Arman համակարգերը:

Հատկանշական է, որ այս տեղեկությունը հերքեցին ինչպես պաշտոնական Երևանը, այնպես էլ Թեհրանը՝ այն որակելով որպես ապատեղեկատվություն։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ այս տեղեկությունը տարածվել է բրիտանաթուրքական վերահսկողության ներքո գտնվող մի լրատվամիջոցի կողմից, որը ներկայանում է որպես եվրոպական՝ առավել հավաստի թվալու և թուրքական հատուկ ծառայությունների հետ փոխկապակցված լինելու հանգամանքը թաքցնելու համար։ Նրա խոսքով՝ այս արտահոսքի բուն նպատակը տպավորություն ստեղծելն է, թե, իբր Հայաստանը զինվում է և պատրաստվում է պատերազմի։

«Ադրբեջանական կողմը Ֆրանսիայի հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը, որի արդյունքում գործնականում՝ գետնի վրա, Հայաստանի Հանրապետություն առանձնապես որևիցե առարկայական զենքի ներկրում չի եղել, բավականին կոշտ կեցվածք է դրսևորում՝ զգուշացնելով, որ Հայաստանը նախապատրաստվում է պատերազմի։ Այսինքն՝ Ադրբեջանը քարոզչական հող է նախապատրաստում, որպեսզի անհրաժեշտ պահին, երբ հարմար կլինի այստեղ ռազմական գործողություններ սկսելը, կհայտարարի, որ ինքը կանխարգելիչ գործողություններ է ձենարկում»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ սա տեղավորվում է ընդհանուր քարոզչական համատեքստում, թե, իբր Հայաստանն Իրանից 500 մլն դոլարի զենք է գնում։

Հայկ Նահապետյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ տեղեկության մեջ հիշատակված համակարգերը, որոնք, ենթադրաբար, Հայաստանը պետք է ձեռք բերեր Իրանից, հարձակողական զենքեր են, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ Հայաստանի դեմ հարձակման համար քարոզչական դաշտում հող է նախապատրաստվում․ «Այդ բոլորը, ինչի մասին հայտարարում են, հարձակողական են, իսկ նման զենքերը նախատեսված են հարձակման համար։ Ադրբեջանական կողմն անհրահեշտ քարոզչական ֆոնն է նախապատրաստում․ եթե հարմար աշխարհաքաղաքական վիճակ լինի՝ կհարձակվի, չի լինի՝ չի հարձակվի, սակայն դրա համար քարոզչական հողն ինքը պետք է ավելի վաղ նախապատրաստի, այդ թվում նաև նման կարգի ապատեղեկատվություն տարածելով»։

Oragir.News-ի հարցին՝ բացառո՞ւմ է, որ այնուամենայնիվ Հայաստանի և Իրանի միջև կարող է սպառազինության մատակարարման վերաբերյալ որևէ գաղտնի պայմանավորվածություն լինել՝ Հայկ Նահապետյանը պատասխանեց՝ ավելի շուտ բացառում է, որովհետև Հայաստանի պաշտպանական գերատեսչության աշխատանքներն այս կամ այն ձևով կառավարվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից։ Նրա համոզմամբ՝ սրա լավագույն հիմնավորումն այն է, որ իբր քաղաքացիական հաստիքով մի անձ է նստել Հայաստանի պաշտպանության նախարարությունում։

«Եթե ինքը կառավարվում է դրսի գերատեսչությունից՝ ամերիկյան, կամ ՆԱՏՕ-ի, ապա ինչ եք կարծում՝ ինքը թույլ կտա՞, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան երկիր, Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն իրականացնի։ Ընդ որում, ասեմ՝ Իրանի կողմից բազմիցս նման առաջարկներ եղել են՝ նաև հայտարարությունների տեսքով, բայց հայկական կողմը դրան պատշաճ չի արձագանքել։ Քանի որ մեր երկրի պաշտպանական գերատեսչությունը արտաքին կառավարման ներքո է, բնականաբար այդ համագործակցությունը չի լինի»,- ասաց նա։

Ռազմական փորձագետի կարծիքով՝ Հայաստանը ներկայումս ռազմական համագործակցության իմիտացիա է անում Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ, իսկ այն երկրների հետ, որոնք Հայաստանին կարող են սպառազինություն տրամադրել, մարդկանց վերապատրաստել, զենք-զինամթերքն այստեղ հասցնելու խնդիր չունեն (Իրանի դեպքում՝ անմիջապես հայ-իրանական ցամաքային սահմանով) համագործակցություն չի ծավալվում։ Նա այս հանգամանքը կրկին պայմանավորում է այն իրողությամբ, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը գտնվում է արտաքին կառավարման ներքո։

Մեր զրուցկիցը նշեց, որ արևմուտքը փորձում է Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել նաև Հայաստանի տարածքում, ինչի մասին վերջերս խոսեցին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Վերջիններս կեցվածք դրսևորեցին, որ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով, ակհա՞յտ է չէ, թե ինչ է նշանակում գնալ Ուկրաինայի ճանապարհով։ Այսինքն՝ մեր տարածքը տրամադրվում է Ռուսաստանի դեմ այս կամ այն ձևով խնդիրներ առաջացնելու համար։ Մենք Ռուսաստանի հետ սահման չունենք, որ նրա դեմ ռազմական գործողություն սկսենք, բայց փոխարենն այստեղ կարող են վերապատրաստման ճամբարներ ստեղծել։ Սրա համար մի խանգարող գործոն կա՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը՝ 102-րդ ռազմաբազան, որն առաջնահերթ փորձում են Հայաստանից հեռացնել»,- ասաց նա։

Պահեստազորի գնդապետն այս համատեքստում պատահական չի համարում, որ վերջին շրջանում 10 մլն դոլարի վրաններ են գնվել, որոնց կարիքը Հայաստանի բանակն առանձնապես չուներ։ Նրա խոսքով՝ այդ վրանային ճամբարներում վերապատրաստվելու են այն օտարերկրացի զինծառայողները, ովքեր ավելի ուշ մեկնելու են Ուկրաինա։

«Փաստացի Հայաստանը պալիգոն է դառնում և դրա համար Ռուսաստանի նախագահի խոսնակն ու ԱԽ նախագահի տեղակալը նման կոշտ կեշվածք դրսևորեցին։ Սա ոնց որ թե Հայաստանին ուղղված վերջին զգուշացումն էր»,- կարծում է նա։

Հայկ Նահապետյանը հավելեց, որ ինչ-որ պահի Հայաստանի ռազմական ենթակառուցվածքները կարող են փոխանցվել ԱՄՆ-ին։ Ըստ նրա՝ Հայաստանը դառնում է մի տարածքը, որը ռազմական առումով պետք է օգտագործվի Ռուսաստանի, անհրաժեշտության դեպքում նաև Իրանի դեմ։

Oragir.News-ը հեռախոսազրույցից հետո պարզեց, որ առաջին հայացքից իրանական թվացող Iran International լրատվականը հիմադրվել է Միացյալ Թագավորությունում և համակարգվում է հենց այդ երկրի մայրաքաղաք Լոնդոնից։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան