Ներքին 1 տարի առաջ - 14:55 25-07-2024

Ոչ սթափ վիճակում կամրջից ընկած վարորդը վերակենդանացման բաժանմունքում է

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Երևանի բնակիչ 46-ամյա Արտաշես Ս․-ն իր վարծ «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, որի հետևանքով Արտաշես Ս․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

«Վայոց Ձոր» ԲԿ-ից Oragir.News-ին հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվելուց հետո Արտաշես Ս․-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Oragir.News-ի տեղեկություններով 46-ամյա Արտաշես Ս․-ի վիճակը ծանր է, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Այժմ վերակենդանացման բաժանմունքում է, թոքերի սալժարդ ունի, կեղոսկրներն են ջարդվել։ Բայց ասում են, որ թոքերի սալջարդն է շատ վտանգավոր»,- տեղեկացրին «Էրեբունի» բժշկական կենտրոնից։

Հիշեցնենք, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը հայր ու որդի են և նրանք վերադառնում էին Սյունիքի մարզից, որտեղ մասնակցելիս են եղել բանակի քեֆի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից