Ներքին 2 տարի առաջ - 13:07 25-07-2024

ՆԳՆ Փրկարար ծառայության և Կանզասի ազգային գվարդիայի համագործակցությունն ամրապնդվում է

Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտի տեղակալ և Կանզասի բանակի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադային գեներալ Էնթոնի Մոհաթի գլխավորած պատվիրակությանը։

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին՝ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հետ արդյունավետ համագործակցությունը և շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը։

Նա մատնանշել է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացված համագործակցության ծրագրի հաջող ավարտը, որի շրջանակում նախորդ տարի Կանզասի ազգային գվարդիայում փրկարար ծառայողներն ու Գվարդիայի քաղաքացիական աջակցման թիմի անդամներն անցկացրել են համատեղ վարժանքներ։

Կամո Ցուցուլյանը ողջունել է ԱՄՆ կառավարության որոշմամբ Կանզասի ազգային գվարդիային համագործակցության ծրագրի փոխանցումը և ընդգծել ընթացիկ ձեռքբերումները։

Նա մասնավորապես անդրադարձել է Փրկարար ծառայությունում Գվարդիայի քաղաքացիական աջակցման թիմի անդամների հետ անցկացված բազմոլորտ առաջնային կարիքների գնահատմանը և դասընթացներին, որոնք հնարավորություն են տվել համատեղ արձանագրել կարիքները և խնդիրների վերաբերյալ նախանշել առաջնային լուծումներ։

Փրկարար ծառայության տնօրենը հետաքրքրվել է Կանզասի ազգային գվարդիայի՝ արտակարգ իրավիճակների կառավարման, հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման գործիքակազմով։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Էնթոնի Մոհաթը ողջունել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում փորձագիտական մակարդակով Փրկարար ծառայության հետ անցկացվող միջոցառումները դրական արդյունքներ են տալիս։

Էնթոնի Մոհաթն անդրադարձել է Կանզասի նահանգում Ազգային գվարդիայի կողմից արտակարգ իրավիճակների կառավարման մոդելին և արագ արձագանքման համակարգային մոտեցումներին։

Նա ներկայացրել է որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներում անձնակազմի ներգրավվածության և տեխնիկական համալրվածության մանրամասներ։

Էնթոնի Մոհաթն ընդգծել է արտակարգ իրավիճակների հրամանատարության ատեստավորման գործընթացի կարևորությունը և հետաքրքրվել Հայաստանում փրկարար ծառայողների մասնագիտական կարողությունների բարելավմանն ուղղված միջոցառումներով։

Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու ակտիվ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում