Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:35 24-07-2024

Հիմա նույնիսկ հայրենիքը չեն թողնում սիրել, ասում են՝ մեզ պիտի սիրեք․ հարցում

Նիկոլ Փաշինյանը պատգամավոր եղած ժամանակ հաճախ էր քննադատում նախկին իշխանություններին ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար։ Այս առումով ասում էր, որ Հայաստանը դարձել է «պադավատապետություն»։ Սակայն իր իշխանության տարիներին Փաշինյանն ավելի մեծ գումարներ է հատկացնում այս խնդրին։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացվել կառավարության համար ծառայողական մեքենաներ գնելու նպատակով։

Oragir.News-ը փորձել է պարզել քաղաքացիների կարծիքը, թե ճի՞շտ են համարում, որ Նիկոլ Փաշինյանը 1 մլրդ 38 մլն դրամ է հատկացրել ծառայողական նոր մեքենաներ ձեռք բերելու համար։

Հարցվածների մի մասը ասաց, որ ճիշտ չի համարում։ «Ոչ։ Ես համարում եմ՝ լավ կլիներ երկրի սահմանների համար որևէ բան աներ, զենքով ապահովեր։ Մեր հայրենիքը պահելն ավելի կարևոր է, քան շքեղ մեքենաների համար այդքան գումար հատկացնելը»,- ասաց մի քաղաքացի։ «Իրենք պետք է վայելեն, մենք հո չենք վայելելու։ Մենք միայն կարող ենք պատերազմ գնալ, զոհվել։ Հիմա նույնիսկ հայրենիքը չեն թողնում սիրել։ Ասում են՝ մեզ պիտի սիրեք»,- ասաց մի կին։ Եղան նաև Նիկոլ Փաշինյանի որոշումը պաշտպանողներ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախորդ նիստում որոշեց 49 նոր մեքենա ձեռք բերել, որոնց գերակշիռ մասը էլեկտրամոբիլներ են։ Ավտոմեքենաների գնման ընթացակարգերի շրջանակներում ընտրված մասնակից է ճանաչվել «Ավանտգարդ» ՍՊԸ-ն։ Ընկերության հետ պայմանագրերը կնքվել են այս տարվա հունիսի 27-ին։ Մեքենաները ձեռք բերելու համար ՀՀ կառավարության ներքո հաստատված միջոցներից 1 մլրդ 38 մլն 600 հազար դրամ կհատկացվի։ Մեքենաներից մեկը ներկայացուցչական ամենագնաց է, 6-ը՝ էլեկտրական սպասարկող ամենագնաց, 39-ը՝ էլեկտրական ծառայողական ամենագնաց, 3-ը՝ ներկայացուցչական սեդան։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան