Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 10:52 24-07-2024

Հարիսը 2 %-ով առաջ է անցել Թրամփից՝ համաձայն Reuters/Ipsos-ի հարցումների

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը 2 %-ով գերազանցում է ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս մասին է վկայում Reuters/Ipsos-ի անցկացրած հարցումը։

Հարիսին աջակցություն է հայտնել ընտրողների 44 %-ը, Թրամփին՝ 42 %-ը։ Հարցումն անցկացվել է հուլիսի 22-23-ին՝ այն բանից հետո, երբ Բայդենը հայտնեց ընտրապայքարից դուրս գալու և Քամալա Հարիսին որպես դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու աջակցելու մասին։

Reuters-ը նշում է, որ անցյալ շաբաթ անցկացված հարցումների արդյունքներով, երբ Բայդենը դեռ ընտրապայքարում էր, Թրամփը 2 %-ով գերազանցում էր Բայդենին։ Գրանցված ընտրողների 56 %-ը համաձայնել է այն պնդման հետ, որ 59-ամյա Հարիսն ունի «սուր միտք և կարող է հաղթահարել մարտահրավերները»։ Նման կարծիք 78-ամյա Թրամփի մասին հայտնել է հարցվածների 49 %-ը։ Բայդենին նման գնահատական էր տվել հարցվածների ընդամենը 22 %-ը։

Առցանց ձևաչափով անցկացված հարցմանը մասնակցել է ԱՄՆ-ի 1241 չափահաս քաղաքացի, այդ թվում՝ 1018 գրանցված ընտրող։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով

Ձեզ գուցե հետաքրքրի