Արտաքին 1 տարի առաջ - 10:02 24-07-2024

Հյուսիսային Կորեայի աղբով լի օդապարիկը հասել է Հարավային Կորեայի նախագահի գրասենյակ

ԿԺԴՀ-ից ժամանած աղբով լի օդապարիկը վայրէջք է կատարել Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի տարածքում, չորեքշաբթի՝ հուլիսի 24-ին, հաղորդել է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը: Նախագահի անվտանգության ծառայությունը ուսումնասիրել է օդապարիկի պարունակությունը և հայտարարել, որ այն քիմիական, կենսաբանական կամ ճառագայթային վտանգ չի ներկայացնում։ Գերատեսչությունը հավելել է, որ Հարավային Կորեայի զինված ուժերի միացյալ շտաբի պետերի հետ համատեղ շարունակում է վերահսկել իրավիճակը։

Հարավային Կորեայի զինվորականները հուլիսի 21-ին նախազգուշացրել էին, որ Հյուսիսային Կորեան կրկին աղբի օդապարիկներ կարձակի սահմանից այն կողմ: Ինչպես նախորդ դեպքերում, իշխանությունները բնակիչներին կոչ են արել չդիպչել ընկած առարկաներին և այդ մասին հայտնել իրավապահներին կամ զինվորականներին:

Ավելի վաղ Սեուլը վերսկսել է հեռարձակումը ԿԺԴՀ-ի հետ սահմանին բարձրախոսներով՝ հեռարձակելով միջազգային նորություններ, տեղեկատվություն ժողովրդավարության և կապիտալիզմի մասին, ինչպես նաև K-pop երաժշտություն: Հարավկորեական կողմն այս քայլն անվանել է արձագանք Փհենյանի՝ փուչիկների կիրառմամբ «ստոր, ամոթալի և գռեհիկ» գործողություններին։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ