Ներքին 2 տարի առաջ - 14:25 23-07-2024

Նախարարի այցը՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 25-րդ համաժողովին. ՄԻԱՎ-ի պատկերը՝ մեր երկրում

Հուլիսի 21-23-ը Գերմանիայի Դաշնությունում անցկացվում է «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 25-րդ 2-օրյա համաժողովը», որին մասնակցում է նաև ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանի՝ Գերմանիայի Դաշնություն կատարած այցի մասին Oragir.News-ը զրուցել է նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանի հետ։

«Նախարար Ավանեսյանը համաժողովին մասնակցելու հրավերը ստացել է հենց կազմակերպող երկրից, հետևաբար ֆինանսավորումը ևս այն կողմից է։ Համաժողովին մասնակցում են նաև ԱՀԿ երկրների առողջապահության նախարարները, ինչպես նաև՝ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեմ պայքարով զբաղվող տարբեր կազմակերպությունների բարձրաստիճան ղեկավարները։ Նախարարը հանդես է եկել ելույթով, ունեցել է պանելային քննարկում»։

Ծատրյանի խոսքով՝ մեր հանրապետությունում զգալի աշխատանքներ են տարվում՝ նվազեցնելու սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսների տարածումը հանրության շրջանում․

«ՀՀ Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի միջոցով իրականացվում են ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի էլիմինացիային հասնելու բազմաթիվ ծրագրեր։ Ինչ վերաբերում է համաժողովի օրակարգին, այն իրենից ներկայացնում է ՁԻԱՀ-ի, վիրուսային հեպատիտի և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներին վերջ դնելու ԱՀԿ տարածաշրջանային երկրների 2022-2030 թվականների գործողությունների ծրագիրը»։

Ինչպես փոխանցում են ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից, միայն 2024 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ գրանցվել է 140 դեպք ՄԻԱՎ վարակից, որից 108-ը արական (77,1%), 32-ը իգական (22,9% ) սեռի, ՁԻԱՀ-ի 59 դեպք, որից 48-ը արական (81,4%), 11-ը իգական (18,6% ) սեռի, մահվան 28, որից 23-ը արական (82,1%), 5-ը իգական (22,9% ) սեռի շրջանում, իսկ 0-14 տարեկան երեխաների շրջանում արձանագրված դեպքեր չկան։

Հարկ է նշել նաև, որ ՄԻԱՎ-ի գրանցված 140 դեպքերից ամենամեծ թիվը՝ 61 դեպքով, հայտնաբերված է 25-39 տարիքային խմբում։

Նշենք նաև, որ 2024 թվականի առաջին եռամսյակի և 1988-2024թթ․-ի ընթացքում ՀՀ քաղաքացիների շրջանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակի դեպքերի փոխանցման ուղիներից ամենամեծ պատկերն ունի հետերոսեքսուալ փոխանցման ուղին՝ 140-ից 113 դեպքով, նրան հաջորդում է հոմոսեքսուալ փոխանցման ուղին՝ 19 դեպքով, թմրամիջոցների ներարկային օգտագործման ուղին՝ 7 դեպքով, իսկ անհայտ ուղիով՝ 1 դեպք։

1988-2023թթ․ տվյալներով՝ ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի հարաբերական բաշխումը՝ ըստ մարզերի, ցույց է տալիս, որ վիրուսի տարածվածության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է՝ 275 դեպքով, որին հաջորդում է Լոռին՝ 248 դեպքով, այնուհետև Գեղարքունիքի մարզը՝ 235 դեպքով։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք