Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:57 23-07-2024

Կարեն Սարուխանյանի աստղային ժամը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել, նա էլ որոշել է կադրային ջարդ անել Գյումրիում՝ դպրոցի պահակից սկսած, նշանակել իր ծանոթ-մտերիմներին։ Նա գյումրեցիների շրջանում ամենաընդունելի իշխանականն է, ուստի 2 ամիս առաջ նշանակվեց ՔՊ-ի Գյումրու կառույցի ղեկավար։ Սարուխանյանի մեծ «չիստկայով» է պայմանավորված անցած շաբաթ Գյումրու ավագանու 5 անդամների` մանդատները դնելու փաստը։ Նոր անդամները Սարուխանյանի մարդիկ են, հրաժարվածները՝ նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի եւ Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի։ Մինչ այդ ՔՊ-ն նիստ է արել, երբ Սարուխանյանը հայտնել է, որ վերաձեւելու է ավագանու կազմը՝ վերեւից «դաբրո» ունի, «ռազբորկա» է սկսվել Հովհաննես Հարությունյանի եւ Սարուխանյանի միջեւ։

Սարուխանյանի «հաղթանակին» նպաստել է նաեւ այն, որ ավագանու հեռացվող անդամներից 2-ն անցնում են քրգործերով․ Աղասի Մաթեւոսյանը` Համբարձում Մաթեւոսյանի հորեղբորորդին, մեղադրվում է ռուս զբոսաշրջիկներին կողոպտելու մեջ` անցած փետրվարին անգամ 2-ամսյա կալանք կրեց։ Երվանդ Խանամիրյանն էլ 50-ամյա Հ․ Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու գործով է անցնում։ Խոսքը հայտնի պատմության մասին է, երբ արհեստավորին շան բունն էին նետել, ծեծել, կրակել։

ՔՊ-ում ասում են, որ Սարուխանյանն իրեն տեսնում է Գյումրու հաջորդ քաղաքապետ եւ հերթական ընտրություններից 2 տարի առաջ քաղաքում իր դիրքերն է ամրապնդում։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ին հաջողվել է նաեւ Սամվել Բալասանյանի հետ գալ համաձայնության, որ առաջիկա ԱԺ ընտրություններում իրենց օգտին աշխատի, եւ չի բացառվում, որ աշնանը անվստահության միջոցով հեռացնեն գործող քաղաքապետին՝ նրան փոխարինելով Բալասանյանի քրոջ դուստր Լուսինե Սանոյանով, ով զբաղեցնում է փոխքաղաքապետի պաշտոնը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից