Մամուլ 2 տարի առաջ - 07:45 23-07-2024

Կոռուպցիոն բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնված Խորեն Գրիգորյանը ԱԺ-ում մարդու իրավունքներով կզբաղվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՔՊ-ական Խորեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժ/պ-ի պաշտոնից ազատվելուց ամիսներ անց, նոր աշխատանքի է անցել ԱԺ-ում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս փորձագետ-համակարգողի պաշտոն է ստացել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։ Հիշեցնենք, որ Խորեն Գրիգորյանը պաշտոնից ազատվել էր 2023 թվականի դեկտեմբերին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նրա աշխատանքից ազատման պատճառը ոչ միայն շինբարեկարգման ոլորտի տապալումն էր, այլեւ քաղաքապետարանում ունեցած տարաձայնությունները։ Գրել էինք, որ նա չի ցանկացել աշխատել փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի ենթակայության ներքո, ով Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ պետք է քաղշին ոլորտը վերահսկեր: Մեր տեղեկություններով՝ Լեւոն Հովհաննիսյանը պահանջել էր Խորեն Գրիգորյանին հաշվետու լինել իրեն ու ցույց տալ շինթույլտվությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Խորեն Գրիգորյանին դուր չէր եկել իր նկատմամբ վերահսկողությունը, եւ վիճաբանությունից հետո նա աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Աշխատանքից ազատվելուց հետո էլ, սակայն, Խորեն Գրիգորյանը ակտիվորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող գրառումներ էր անում, նրա լուսանկարները տարածում իր էջում, երբեմն էլ՝ ՔՊ նիստերին մասնակցում։ Մենք գրել էինք նաեւ, որ Խորեն Գրիգորյանը նախորդ տարի ՔՊ կուսակցական դրամահավաքին նվիրաբերել էր 2 մլն դրամ։ ԱԺ-ում աշխատանքի անցնելու մասին մեր տեղեկությունը հաստատեց նաեւ ինքը՝ Խորեն Գրիգորյանը. «Մասնագիտությամբ ազգագրագետ եմ, իսկ հանձնաժողովը ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հարցերով ու խնդիրներով է զբաղվում նաեւ, որոնք ուղիղ իմ մասնագիտական աջակցության կարիքն ունեն: ԱԺ համապատասխան հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանից եղել է աշխատանքի առաջարկ, որը սիրով ընդունել եմ», – ասաց նա:

Այսպիսով՝ Խորեն Գրիգորյանը, որի անունը կառուպցիոն համակարգում բազում սկանդալների կիզակետում է հայտնվել, այսուհետ կզբաղվի մարդու իրավունքներով:
»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո