Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:05 22-07-2024

Պարզվել են Կապանի հրաձգարանի մոտ 64-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեն պարզել է հուլիսի 20-ին Կապանում 64-ամյա տղամարդու մահվան հանգամանքները և ներկայացրել որոշ մանրամասներ։ ՔԿ տարածած հաղորդագրության մեջ ասված է․

2024 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հրաձգարանի մոտ քաղաքացիական «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա կա, որի կողքին՝ ականի պայթյունի հետևանքով մահացած անձ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) և 337-րդ հոդվածի 1-ին մասի (hրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը 64–ամյա տղամարդը, հրաձգարանի պահպանության շրջանակներում իր հերթափոխն ընդունելու նպատակով, գնացել է N զորամասի հրաձգարանի տարածք։ Նշված վայրից հավաքել է կրակված արկերի դյուրալյումինե կտորներ՝ որպես գունավոր մետաղ հանձնելու նպատակով։ Դրանց մեջ եղել է նաև չպայթած արկ, որը քանդելու ժամանակ առաջացած պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի վայր է հանդիսանում Կապան քաղաքի հրաձգարանի հարևանությամբ գտնվող դաշտամիջյան տարածքը, իսկ հրաձգարանը գտնվում է դեպքի վայրից դեպի հյուսիս: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Վոլկսվագեն» մակնիշի վերոնշյալ տրանսպորտային միջոցը՝ վնասվածքներով, արկին նմանվող մետաղական դետալներ և արկի միջուկին նմանվող մետաղական դետալ։

Ավտոմեքենայի կողքին հայտնաբերվել է տղամարդու դի:

Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքերը պարզելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան