Արտաքին 1 տարի առաջ - 17:41 21-07-2024

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Անհայտ տղամարդը մուրճով քանդել է Իոսիֆ Ստալինի կիսանդրու գլուխը, որը գտնվում է Մերձմոսկովյան Զվենիգորոդ քաղաքի այգիներից մեկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Շաբաթ օրը Զվենիգորոդի այգիներից մեկում տղամարդը, գտնվելով անհավասարակշիռ վիճակում, մուրճով քանդել է Ի.Վ. Ստալինի կիսանդրու գլուխը։ Չարագործն անմիջապես փախել է հանցագործության վայրից»,- գործակալությանը տեղեկացրել է աղբյուրը։

Նա հստակեցրել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել Սովետսկայա փողոցում ցերեկային ժամերին։

ՌԴ ՆԳՆ Մերձմոսկովյան գլխավոր վարչության մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ այժմ տղամարդու նկատմամբ հետախուզում է իրականացվում:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը