Արտաքին 2 տարի առաջ - 23:10 20-07-2024

Եմենին հարվածն ուղերձ էր. Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը շաբաթ օրը հայտարարել է, թե Թել Ավիվը հարվածել է Եմենի հութիներին՝ ուղերձ հղելու միտումով՝ Իսրայելի քաղաքացուն վնասելուց հետո, հայտնել է Reuters-ը։

«Հոդեյդայում այրվող հրդեհը տեսանելի է ամբողջ Մերձավոր Արևելքում, և դրա նշանակությունն ակնառու է», - ասված է Գալանտի հայտարարության մեջ:- «Հութիները մեզ վրա հարձակվել են ավելի քան 200 անգամ։ Առաջին անգամ, երբ նրանք վնասեցին Իսրայելի քաղաքացուն, մենք հարվածեցինք նրանց։ Եվ դա կանենք որտեղ որ դրա անհրաժեշտությունը ծագի»։

Իրանական արտադրության հեռահար անօդաչու թռչող սարքն ուրբաթ հարված է հասցրել Թել Ավիվի կենտրոնին, որի պատասխանատվությունը ստանձնել են հութիները: Հարձակման հետևանքով զոհվել է 1 մարդ, 4-ը՝ վիրավորվել։

Ավելի վաղ մերձավորարևելյան լրատվամիջոցները հայտնել էին Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքի ուղղությամբ ավիահարվածների մասին։ Իսրայելն ստանձնել է ավիահարվածների պատասխանատվությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը