Արտաքին 2 տարի առաջ - 17:20 20-07-2024

Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցությունների. Էրդողան

Թուրքիան պատրաստ է Կիպրոսի հարցով բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանն այսօր ժամանել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն՝ մասնակցելու «Կիպրոսի խաղաղապահ գործողության» 50-ամյակի միջոցառումներին:

Թուրքիան 1974 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցածն անվանում է «խաղաղապահ գործողություն» և նշում, որ օգտագործել է իր իրավունքը՝ որպես երաշխավոր պետություն՝ կիպրացի թուրքերին պաշտպանելու համար:

«Տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների համատեքստում չափազանց անպատասխանատու քայլեր են ձեռնարկվում, որոնք վտանգում են ողջ կղզու (Կիպրոսի) անվտանգությունը: Մենք կարծում ենք, որ անընդունելի է Կիպրոսում դաշնային կառավարման կարգ ստեղծելու որոշումը: Լուծում գտնելու համար պետք է ճանաչել կիպրոսցի թուրքերի իրավունքները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Նրա կարծիքով՝ Անկարայի և Աթենքի միջև երկխոսության խորացումն արդյունավետ կլինի Կիպրոսի հարցում:

«Կիպրոսի հույները կարծում են, որ խնդրի լուծումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի որոշումների հիման վրա՝ երկհամայնք դաշնության շրջանակում։ Կիպրոսի թուրքերն էլ հանդես էին գալիս Կիպրոսի համադաշնության օգտին: Թուրքական համայնքի ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել է, որ չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ չի ճանաչվել կիպրոսցի թուրքերի հավասար ինքնիշխանությունը և միջազգային կարգավիճակը»,- նշել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանը զորակցությունն է հայտնել Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

«Այս տարի լրանում է հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։

Այսօր Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում»,- ասված է հայտարարության մեջ

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան