Ներքին 2 տարի առաջ - 15:24 20-07-2024

Արցախի նախագահը հետաքրքրվել է՝ ինչպես են պաշտպանվում բռնահանված արցախցիների իրավունքները

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի գրասենյակ: Այս մասին գրել է փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում:

«Արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերի և վերջիններիս համար Հայաստանի Հանրապետությունում ծագող հիմնական խնդիրների լուծման վերաբերյալ Սամվել Շահրամանյանի հետաքրքրությանն ի պատասխան՝ հայտնել ենք մեր պատրաստակամությունը որակյալ փաստաբանական ծառայության մատուցումը շարունակելու հարցում՝ ուշադրության կենտրոնում պահելով բռնի տեղահանված արցախահայության իրավունքները։

Նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալությունն է հայտնել՝ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում հետևողականության և մեր կողմից իրականացվող աշխատանքի համար»,- գրել է փաստաբանը։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի