Ներքին 2 տարի առաջ - 12:28 20-07-2024

Առաջին անգամ եմ օլիմպիական ուղեգիր նվաճում. գյումրեցի մարզիկ

Արդեն հայտնել էինք, որ «Փարիզ-2024» օլիմպիական խաղերին Գյումրին 5 ուղեգիր է շահել։ 2 ծանրամարտիկ՝ Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը, 1 բռնցքամարտիկ՝ Դավիթ Չալոյանը, 1 ատլետ Երվանդ Մկրտչյանը և 1 ըմբշամարտիկ՝ Արթուր Ալեքսանյանը ևս 1 մարզիկ էլ կմասնակցի «Փարիզ-2024» պարալիմպիկ խաղերին՝ ծանրորդ Գրետա Վարդանյանը:

Թբիլիսիում անցկացվող Պարա ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 97կգ, 100կգ և 103 կգ։ Այսպիսով Գրետան ապահովել է իր մասնակցությունը Փարիզում անցկացվելիք խաղերին:Պարալիմպիկ խաղերը տեղի կունենան օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը:

Գյումրեցի ծանրամարտիկը մի քանի մարզաձևերով է զբաղվել՝ բազկամարտով, լեռնադահուկային սպորտով, սայլակավազքով։

2007 թ․-ից հետաքրքրվել է ծանրամարտով և որոշել է ընտրել այս մարզաձևն ու կենտրոնանալ դրա վրա։Գրետան միջազգային կարգի սպորտի վարպետ է, ծանրամարտի պարալիմպիկ խաղերի է մասնակցել աշխարհի 16 երկրներում, մեդալներ նվաճել, նաև մարզիչ է:

«Տպավորություններս շատ վառ են, որովհետև մինչ հիմա, իմ 15 տարվա սպորտային կարիերայի ընթացքում առաջին անգամ եմ ուղեգիր նվաճում։ Իմ սպորտային կարիերան արդեն բավականին կայացած է, մանավանդ հիմա, երբ ուղեգիրը նվաճեցի։ Սպասելիքներս Փարիզում բրոնզի համար է, որովհետև 2-րդ, 3-րդ տեղերի դեպքում, կտրուկ քաշը փոխվում է 145 կգ են բարձրացնում մարզիկները»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է ուղեգիր նվաճած մարզիկը։ Գյումրեցի մարզիկն ասում է, որ հաղթանակները հեշտ չեն տրվում, բայց հանձնվելը իր համար չէ։ Գրետա Վարդանյանն անկեղծանում է.

«Ուղեգրի նվաճման համար անհրաժեշտ է պարտադիր անցկացվող մրցումներին մասնակցեի...կա ճանապարհային քարտեզ, որտեղ նշված են պարտադիր մասնակցող առաջնություններ, ասեմ, որ բավականին դժվարություններով գումար հայթայթեցինք, որպեսզի 6 մրցման կարողանայի մասնակցել։ Պետական բյուջեի միջոցների հաշվին, մասնակցել եմ 2 մրցումների։ Գրետայի համար մյուս դժվարությունը ընտանիք, աշխատանք և մարզումները համատեղելն էր, բայց ասում է, որ ամեն դժվարություն հաղթահարում է ամուսնու օգնությամբ։

«Դժվար է եղել նաև այն, որ մարզիկը մրցումից առաջ պետք է մասնակցի ուսումնամարզական հավաքների, որը ևս գումարի բացակայության պատճառով շատ քիչ է եղել ինձ մոտ։ Համենայնդեպս յուրաքանչյուր հաղթանակ շատ դժվարությամբ է տրվում, պիտի բարդ ու դժվար ճանապարհ անցնես և երջում հաղթանակի բերկրանքը վայելես»,- շարունակում է գյումրեցի մարզիկը։

Գրետա Վարդանյանը հաշմանդամություն ունի, ասում է` քեզնից ամբողջ կյանքում պահանջվում է մեկ բան` խնդիրը դարձնել հնարավորություն։ «Հանձնվելը ամենահեշտ բանն է, որ կարող ես անել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»