Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:25 20-07-2024

Արարատի մարզում երիտասարդների վեճը վերածվել է ծեծկռտուքի. կան ձերբակալվածներ. shamshyan.com

Հուլիսի 18-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 16-ին Գեղանիստ գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ են մտել Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Դավիթ Հ․-ն և 22-ամյա Սահակ Հ․-ն, որի ընթացքում վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ և ստացված օպերատիվ տվյալներով պարզվել են, որ հուլիսի 16-ին ժամը 23։30-ի սահմաններում «ՎԱԶ 2121» ավտոմեքենայով Սահակ Հ․-ն իր ընկերներ, Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Անդրանիկ Ա․-ի, 18-ամյա Ռաֆայել Հ․-ի, 21-ամյա Վահան Հ․-ի և վերջինիս ընկեր՝ 21-ամյա Էդուարդ Ա․-ի հետ միասին գնացել են Գեղանիստ գյուղի կենտրոնական հրապարակ, որտեղ Սահակ Հ․-ի քրոջը նեղացնելու հարցի շուրջ վերջիններս վիճաբանել են Դավիթ Հ․-ի և նրա ընկեր, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Միքայել Մ․-ի հետ, որի ընթացքում վերջիններս քաշքշել են միմյանց, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, որից հետո Սահակ Հ․-ն հարվածներ է հասցրել Դավիթ Հ․-ի մարմնի տարբեր մասերին՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից Սահակ Հ․-ն և Էդուարդ Ա․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության Մասիսի բաժին, իսկ նշված ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխնացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում