Ալիևի հետ հանդիպումից հրաժարվել է Փաշինյանը, խուսափում է Ալիևի պահանջներից․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 17:49 19-07-2024
Լոնդոնում երեկ՝ հուլիսի 18-ին, տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովը։ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը նույնպես մասնակցել են այդ գագաթնաժողովին։

Հավաքի մեկնարկից առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե հայկական կողմը մերժել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպում անցկացնելու՝ Լոնդոնի առաջարկը։

Հաջիևի հայտարարությունից հետո Հայաստանի արտգործանախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն է մերժել Միացյալ Թագավորությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման՝ Հայաստանի առաջարկը։

Oragir.News-ը քաղաքացիներից փորձել է պարզել, թե ի վերջո՝ ո՞վ է հրաժարվել հանդիպումից՝ Փաշինյա՞նը, թե՞ Ալիևը։

«Երևի Փաշինյանն է հրաժարվել։ Հանդիպում են, բայց մեջը բան չկա, հոգնել է»,- ասաց մի կին։ Մի տղամարդ էլ վստահեցրեց, որ հրաժարվել է Ալիևը, քանի որ վախեցել է ավելորդ պարտադրանքից։

Մանրամասները՝ տեսանյութում։