Արտաքին 2 տարի առաջ - 11:54 19-07-2024

Հաքերները Հնդկաստանի խոշորագույն կրիպտոբորսայից 230 մլն դոլար են գողացել

Հնդկաստանի WazirX խոշորագույն կրիպտոբորսան ենթարկվել է լայնամասշտաբ կիբեռհարձակման, որի արդյունքում հաքերները մոտ 230 մլն դոլար են գողացել։ Բորսան հաստատել է միջադեպը և հուլիսի 18-ին ժամանակավորապես դադարեցրել միջոցների դուրսբերումը, հայտնում է TechCrunch կայքը։

Փորձագետների տվյալներով՝ հարձակվողները գումար են հանել USDT և GALA ստեյբլքոյններով, ինչպես նաև SHIB և PEPE մեմքոյններով: Ռիսկերի կառավարման Elliptic հարթակի ներկայացուցիչները ենթադրել են, որ հաքերները կարող են կապված լինել Հյուսիսային Կորեայի հետ։

Աղբյուրը նշում է, որ այս դեպքը կարող է դառնալ կրիպտոարժույթների բորսաների վրա 2024-ի խոշորագույն կիբեռհարձակումներից մեկը։ Մայիսին մի խումբ հաքերներ 305 միլիոն դոլար արժողությամբ 4502 բիթքոյն էին գողացել ճապոնական DMM Bitcoin բորսայից։ Դրա հետևանքով բորսան ստիպված էր եղել օգնություն խնդրել իր գործընկերներից տուժած օգտատերերի կորուստները փոխհատուցելու համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում