Արտաքին 2 տարի առաջ - 22:20 16-07-2024

Մոլդովան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Մոլդովական Moldelectrica ընկերությունը հայտնել է, որ անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով ստիպված է եղել դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Moldelectrica ընկերությունը տեղեկացրել է ազգային էլեկտրահամակարգի հզորության սահմանափակման մասին։ Հուլիսի 12-ից հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Մոլդովայի և Ուկրաինայի սահմանին առևտրային բորսաների հզորությունը երկու ուղղություններով սահմանափակվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը պարզաբանել է, որ որոշումը կայացվել է Մոլդովայում էլեկտրաէներգիայի սպառման ավելացման պատճառով՝ եղանակային ծայրահեղ պայմանների և բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Ջերմությունը նաև առաջացնում է հաղորդիչների գերտաքացում, ինչը հանգեցնում է թողունակության նվազմանը:

Moldelectrica ընկերությունը նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում երկրում հաղորդիչների վրա ծանրաբեռնվածության պատճառով օդային էլեկտրահաղորդման գծերի հատվածներում գրանցվել է երեք ընդհատում: Ընկերությունն ընդգծել է, որ պատասխանատու է էլեկտրաէներգիայի հուսալի և շարունակական մատակարարման համար։

Մոլդովայի պետական ​​հիդրոօդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 12-ից 17-ը ծայրահեղ շոգերի պատճառով երկիրը կգտնվի վտանգի կարմիր (ամենաբարձր) մակարդակի վրա։ Տեղ-տեղ օդի ջերմաստիճանը գերազանցում է 45 աստիճանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը