Ինչ են թաքցնում Տեղ գյուղի ՔՊ-ականները․ ինչու չեն հրապարակում օգնություն ստացածների բոլոր ցուցակները
copy image url

Ինչ են թաքցնում Տեղ գյուղի ՔՊ-ականները․ ինչու չեն հրապարակում օգնություն ստացածների բոլոր ցուցակները

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:55 16-07-2024
Ուղիղ 1 շաբաթ առաջ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչն ահազանգել էր, որ Արցախից բռնի տեղահանվածների մի մասին օգնություն են տրամադրել, իսկ նույն կարգավիճակով տեղահանված իր ծնողներին՝ ոչ։

«2020 թվականից մինչև հիմա օգնություն են տալիս Արցախից բռնի տեղահանվածներին, այդ թվում՝ վերաբնակեցվածներին, ես այդ մասին չգիտեի։ Իմ հայրն ու մայրը ևս գրանցված են եղել Արցախում, բռնի տեղահանվել են։ Ես ուզում եմ հասկանամ՝ այդ օգնությունները՝ բրեկետ, վառելափայտ, կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, սառնարան, կահույք, մանր-մունր այլ բաներ, որ եկել են, ո՞վ է այդ մարդկանց փայը կերել, ո՞ւր է գնացել։ Մինչ օրս ոչ մի օգնություն չեն տրամադրել իմ ծնողներին, անգամ մի լուցկու չոփ էլ չեն տվել։

Գյուղում լիքը մարդիկ կան, որ Տեղ գյուղից են, բայց գրանցված են եղել Արցախում, բռնի տեղահանումից հետո նույն սերտեֆիկատները ստացել են, բայց իրենց օգնություն են տալիս, իսկ իմ ծնողներին՝ ոչ։ Գուցե այդ փայտը տարել, իրենց թոնրատանն են վառել, այդ կահույքը իրենց խանութում են վաճառել, չգիտեմ, ուղղակի անհանգստացած եմ, ուզում եմ պարզաբանում ստանալ, թե այդ ամենը ո՞ւր է գնացել։ Իմ ծնողներն այնտեղ ապրել են, տուն էին առել, այդ ամենը տվել են թուրքին, հետ եկել»,- ասել էր մեր զրուցակիցը։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձել էր կապ հաստատել Տեղի համայնքապետարան, սակայն մեր զանգերն անպատասխան էին մնացել։

Նույն օրը՝ ավելի ուշ, Oragir.News-ի հետ կապ է հաստատել Տեղի համայքնապետի տեղակալ Արամ Միրզոյանը․

«Չկա նման բան։ 2021 թվականին, մենք ինչ ընտրվել ենք համայնքի ղեկավար, ղեկավարի տեղակալ, 2․5 տարի է, չկա այնպիսի ժամանակաշրջան, որ 2020 թվականին տեղահանված որևէ մեկի համար օգնություն եկած լինի այս համայնք։

Պետական ծրագրերով, մասնավոր կազմակերպություններով մի շարք մարդիկ առաձին ձևերով կահույք են ստանում և այլն, բայց դա համայնքի հետ կապ չունի։

Համայնքը օգնություն է տալիս 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանվածներին, պետական բոլոր ծրագրերով։ Մենք ունենք 77 ընտանիք, այս պահի դրությամբ 1342 տնայց է կատարված համայնքի կողմից այդ ընտանիքներից, որից միայն այսօր 12 տուն այց է կատարվել։ Եթե այդ ընտանիքներից որևէ մեկը լինի, մի մարդ անկախ իր տարիքից, որ կասի՝ իմ համար չեն արել, ես ամբողջ աշխարհի առաջ ներողություն կխնդրեմ, բայց նման բան չի կարա լինի։

Այդ մարդիկ, որ ասում են՝ հայրս-մայրս տեղահանված են։ Ահագին հարցեր կան, թե ոնց են արել․ ասում են՝ այս գյուղում ահագին մարդ կարողացել է սերտեֆիկատ ստանալ․ դա էլ է հարց, խի՞ են այդ մարդիկ սերտեֆիկատ ստացել։ Ով գնացել է մի տեղ կով պահել, դարձել է սերտեֆիկատի տեր, մի հատ էլ ասում է՝ ես սենց եմ, ես նենց եմ․․․»,- ասաց Տեղի փոխհամայնքապետը։

Դիտարկմանը, որ հարցը կով պահել-չպահելը չէ, մարդիկ կարող էին ընդհանարպես ոչինչ չահել կամ հավ պահել, խնդիրը նրանում է, որ նշված անձինք գրանցված են եղել Արցախում, Արամ Միրզոյանն այսպես արձագանքեց․

«Ես հարցի իրական կողմն եմ ասում և բարոյական կողմն եմ ասում։ Այդ նույն մարդիկ համայնքի հողերի մեծամասնությունը 3-4 հոգով առել են։ Այսինքն՝ համայնքը ունեցել է 180 հեկտար վարելահող, բերել են իրենց գյուղապետի միջոցով 4-5 հոգի վերցրել են, ամեն մեկը 5 հեկտար, 10 հեկտար ու 30 տարի համայնքային հողը առել են․․․»։

Տեղի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով՝ 2020 թվականին և դրանից հետո մինչև 2023 թվականի սեպտեմբերը բազմաթիվ տեղահանվածներ են օգնություն ստացել։

«Իրենք խաբել են, բոլոր փաստերը ես ունեմ։ Իրենք խաբել են «Տավուշ» ընկերությանը, որը համայնքին օգնում է, նաև խաբել են «Մարդը կարիքի մեջ» հիմնադրամին։ Հիմնադրամից ասել են՝ ցույց տվեք կարիքավորների ցուցակ, իրենք ասել են՝ մենք տալիս ենք աշխարհազորին, բայց տվել են այնպիսի մարդկանց, որոնցից մի քանիսն են աշխարհազոր։ Այո, աշխարհազորին հասնում է, սաղավարտները դրած, առաջնագծում կանգնած են, բայց մնացածը տվել են այնպիսի մարդկանց, որոնք աշխարհազորի հետ կապ չունեն․․․»,- ասաց Մասիս Զեյնալյանը, ապա հավելեց, որ այլ տեղեկություններ ևս կան, որոնց մասին առաջիկայում կբարձրաձայնի։

Տեղի փոխհամայնքապետը մեզ տրամադրել է ցուցակ, որտեղ ներկայացված է 2023 թվականի աշնանը Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրած օգնությունը։

Թե՛ Տեղի բնակիչը, թե՛ Տեղի ավագանու ընդդիմադիր անդամը պահանջում են, որ համայնքապետարանը նույն ձևով հրապարակի մյուս բնակիչներին տրամադրված օգնությունների ցանկը, որոնք թեև տարբեր կազմակերպությունների կողմից են եղել, բայց ցանկը տրամադրել է հենց համայնքապետարանը։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
23:41 Հիմա դժվար է խոսել մեր հերոսների մասին՝ մսխված հայրենիք, պարտություն, թշնամու առաջ խոնարհում
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
08:35 Քասախցիները կրկին  փակել են Աշտարակ-Երևան մայրուղին. ՈւՂԻՂ