Արտաքին 2 տարի առաջ - 22:17 14-07-2024

Մելանյա Թրամփն իր ամուսնուն սպանել փորձողին հրեշ է անվանել

ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեկնաբանել է իր ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։

Իր ամուսնուն սպանել փորձողին նա հրեշ է անվանել։

«Երբ տեսա, որ գնդակը դիպավ ամուսնուս՝ Դոնալդին, ես հասկացա, որ իմ և Բերոնի կյանքը ավերիչ փոփոխությունների եզրին է: Ես երախտապարտ եմ Գաղտնի ծառայության խիզախ գործակալներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին, որոնք, իրենց կյանքը վտանգելով, պաշտպանեցին ամուսնուս», - ասվում է Մելանյա Թրամփի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Գնդակը դիպել է Թրամփի ականջին։ Երկու մարդ է զոհվել,, այդ թվում՝ կրակողը։ Ըստ ԶԼՄ-ների, նրան սպանել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։

Ավելի վաղ ՀԴԲ-ն հրապարակել էր կրակողի անունը․ նա Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսն է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը