Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 09:52 14-07-2024

Ամերիկայում նման բռնություններին տեղ չկա․ Բայդենն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձի դեպքին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարճ ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո, հայտնում է CBS News-ը։

ԱՄՆ նախագահն իր հրապարակային ելույթում ասել է, որ, իր կարծիքով, Թրամփն իրեն լավ է զգում։

Նա նշել է, որ միջադեպի մասին իրեն տեղեկացրել են Գաղտնի ծառայության և Ներքին անվտանգության աշխատակիցները, սակայն մանրամասները դեռ ճշտվում են։

«Ամերիկայում նման բռնություններին տեղ չկա»,- ասել է ԱՄՆ նախագահը,- «Դա զզվելի է։ Դա զզվելի է։ Սա է պատճառներից մեկը, թե ինչու պետք է միավորենք այս երկիրը։ Դուք չեք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Մենք չենք կարող այդպիսին լինել: Մենք չենք կարող դա ընդունել»:

Բայդենի խոսքով՝ Թրամփի հանրահավաքը պետք է անցներ խաղաղ՝ «առանց խնդիրների»։

Սպիտակ տունը շաբաթ ուշ երեկոյան հաստատել է, որ Բայդենը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, սակայն չի հստակեցրել, թե ինչ է քննարկվել հեռախոսազրույցի ընթացքում։ Հեռախոսազրույցը հաստատել է նաեւ Թրամփի խորհրդականը։

Բայդենը շաբաթ ուշ երեկոյան է վերադարձել Սպիտակ տուն Դելավերից, որտեղ անցկացրել է հանգստյան օրերը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան