Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:44 13-07-2024

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գարեգին Մ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Արևշատ-Գետազատ ավտոճանապարհին, Գետազատ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին, անցել առվակի վրայով և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը, ում առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ օղակի հրամանատար Արթուր Գալստյանի գլխավորությամբ և «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել Է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները և ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը։

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և քննիչ Քրիստինե Մանասերյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների հնարավոր է վթարի պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամսները՝ Սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը