Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:20 11-07-2024

Ի՞նչ ես կռիվ անում, պե՞տք ա լապատկա բերենք, տիղմը մաքրենք, տենաս, որ ասֆալտը տակն ա. Փաշինյան

Կրկնվող խնդիրներից է այն, որ երբ տարբեր ծրագրերով որեւէ օբյեկտ շահագործվում է, հետո հասկանում ես, որ հետագա սպասարկման մասին չենք մտածել: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մանկապարտեզների ծրագիրն իրականացնում էինք, հիշում եմ, որ մարզերից մեկում բարեգործական ծրագրով մանկապարտեզ էր բացվել, ընդ որում, համացանցում տարածված էր լայնորեն այդ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը, մեծ տոնախմբություն, եւ 2 ամիս հետո պարզեցինք, որ այդ մանկապարտեզը փակվել է, չի աշխատում: Պարզվեց, որ պարզ չէ, թե ով է աշխատավարձ տալու այդ մանկապարտեզի աշխատողներին, ով է կոմունալ վարձերը վճարելու եւ այլն: Դրանից հետո մենք պարտդիր պայման դրեցինք, որ համայնքի բյուջեներում դա պետք է անպայման արտահայտված լինի:

Նույն զբոսայգիների պարագայում, ես այցերի ընթացքում տեսնում եմ, որ խնամքի պակաս կա: Գուցե այստեղ էլ պետք է լրացնենք: Նաեւ ոռոգման համակարգը պետք է դարձնել պարտադիր: Օրինակ, 6 ամիս հետո գնում, տեսնում ես այգում 2 մետր մոլախոտ է աճած:

Եթե այգի ենք կռուցում, որը մեկ տարի հետո լինելու է մոլախոտի, ինչպես Իջեւանում են ասում՝ բռնկուտ, ինչի՞ համար ենք դա անում»,- նշեց նա:

Նա հավելեց, որ նույնը վերաբերում է ճանապարհներին, երբ բացումը անում են ճանապարհի, առաջին անձևրից հետո գնում, տեսնում են՝ ճանապարհ չկա.

«Ընդհանրապես չի երևում, որ այդտեղ մեկ ամիս առաջ սև ու սպիտակ գծերով ճանապարհ կար: Դա նշանակում է՝ բյուջեի գումարները տիղմի տակ ի պահ հանձնեցինք, որը ոչ մեկին պետք չի: Երբ ասում եմ՝ ո՞ւր է ճանապարհը, մարդիկ զարմանում են, ինչը նշանակում է, որ դա իրենց համար սովորական է:
Ասում են՝ «Դե հիմա ասֆալտ ենք արել, 4 անգամ անձրև է եկել, հա ի՞նչ ես կռիվ անում, բնական երևույթ է, որ տիղմը պետք է նստի, բա ի՞նչ եք ուզում: Պետք ա, լապատկա բերենք քանդենք, տեսնես, որ ասֆալտը տակն է, ամեն ինչ տեղում է»:

Այսինքն, իրենց համար դա շատ սովորական բան է, բա անձրևը եկել է, մոլախոտը աճել է: Պրոբլեմն այն է, որ մարդկանց համար դա սովորական է։ Դրա համար հիմա, որ պատկերացնում եմ զբոսայգի՝ պատկերացնում եմ մոլախոտ, ասում եմ՝ ճանապաը՝ պատկերացնում եմ մոլախոտ։ Խնդրում եմ դրա վրա ուշադրություն դարձրեք»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել