Մշակույթ 2 տարի առաջ - 21:29 10-07-2024

Թումանյանական մի գողտրիկ անկյուն․ «Վերնատունը» 125 տարեկան է

Հասցեն՝ Թիֆլիս, Բեհբության փողոց, 44 տուն, 5-րդ հարկ, Հովհ. Թումանյանի բնակարան․ 125 տարի առաջ այստեղ ձևավորվեց «Վերնատուն» գրկան խմբակը, որը դարձավ հայ մտավորականության համար եղել է մշակութային խնդիրների և բարոյական հարցերի հստակեցման վայր։ Այստեղ խմբսկի անդամների և համակիրների կողմից յուրացվել է համաշխարհային մշակույթը, ազգային և համամարդկային ժառանգությունը և բյուրեղացվել է միտքն ու ճաշակը, այն եղել է համալսարան, ասպարեզ ազատ մտքի ծնունդի և արտահայտման: Սա մտավորականների համերաշխ համագոյության հրաշալի օրինակ է, միասնական նպատակի ընկերություն:



Ղ.Աղայանը, Լ.Շանթը, Ն.Աղբալյանը, Ավ.Իսահակյանը, Դ.Դեմիրճյանը, անշուշտ տանտիրոջ` իմաստուն Թումանյանի գլխավորությամբ` վերնականներն էին, իսկ կին հյուրերը` վերնանուշները: Հավաքների ժամանակ հրամցվել է ավանդական քիշմիշ-լաբլաբու, որ կոչել են վերնահատիկ:

«Վերնատան» վեցնյակը` Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Լեւոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Նիկոլ Աղբալյան, դեռեւս երիտասարդ եւ անհոգ մարդիկ էին, որոնցից յուրաքանչյուրն իր հետ «Վերնատուն» է բերել իր բնաշխարհի գույներն ու նկարագիրը եւ ստեղծել հետաքրքիր գրական մթնոլորտ: Այդ հայտնի վեցնյակը գիտեր, որ դառնալու են հայ գրականության դասականները եւ ամեն շաբաթ` երկու անգամ հաղթահարելով «Վերնատան» 102 աստիճան, հավաքվում էին եւ կերտում հայ գրականության ամենանշանակալի էջերից մեկը:



Ինչքա՜ն թանկագին հյուրեր է ունեցել «Վերնատունը», ինչքա՜ն գոհարներ են ծնվել այստեղ։ Մշտական անդամներից բացի՝«Վերնատան» հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաեւ բազում այլ հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ` Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Վահան Տերյանը, Կոմիտասը, նկարիչներ Գեւորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը եւ այլք:

Մի օր Թումանյանին հյուր է գալիս կոմպոզիտոր, խմբավար Ալեքսանդր Սպենդիարյանը, եւ Թումանյանը նրա համար կարդում է «Փարվանան», որպեսզի Սպենդիարյանն օպերայի համար ընտրեր սցենար:



«Փարվանան» շատ է դուր գալիս Սպենդիարյանին, սակայն խնդրում է մի քանի սյուժե ավելացնել, որպեսզի օպերան ավելի երկար ձգվեր: Իսկ Թումանյանը չի համաձայնվում եւ, միանգամից հասկանալով Սպենդիարյանի միտքը, կարդում է «Թմկաբերդի առումը»: Դրանից հետո Սպենդիարյանը ցնցվում է, այն օպերան, որը պիտի ձեւավորվեր հետագայում, նրա աչքի առաջ ունեցավ այդ նախերգանքը, իշխանուհու դավաճանությունը... Մի խոսքով, նրանք որոշում են` Ալ. Սպենդիարյանը պետք է գրեր «Թմկաբերդի առումը», եւ իշխանուհու անունով օպերան պետք է կոչվեր Գոհար, սակայն որոշ ձայնավորների պատճառով օպերան վերափոխեց «Ալմաստի»:

Վերնատունը գործել է մոտ տասը տարի։ Գործունեությունը դադարել է 1908 թվականի վերջին, երբ Հովհաննես Թումանյանին և Ավետիք Իսահակյանին ձերբակալել են ժամանակի աղմկահարույց՝ «Դաշնակցության գործով»։ Գործունեության դադարելուն նպաստել է նաև անդամների նյութական, կրթական և այլ պատճառներով բացակայությունը և ցրվածությունը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ