copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:32 10-07-2024

Team Telecom Armenia-ն հայտնում է կապուղիների վնասվելու մասին

Team Telecom Armenia-ից հայտնում են. «Տեղեկացնում ենք, որ ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են մեր ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում:

Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»: