Ներքին 2 տարի առաջ - 17:00 09-07-2024

Ինքնության ուրացու՞մ, թե՞ թուրքական լկտիություն. դուդուկի արգելման թեման դեռ բաց է մնում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Արարատ Միրզոյանի Անթալիայում ունեցած հանդիպումներից հետո ասեկոսեներ են պտտվում, որ Թուրքիան լկտիաբար պահանջել է հայկական հեռուստաալիքներով չհնչեցնել մի շարք, այսպես կոչված՝ թուրքական երաժշտական գործիքների ուղեկցությամբ կատարումներ։ Այդ թվում՝ պահանջ է ներկայացրել չհնչեցնել նաև հայկական դուդուկով կատարումներ։

Այսօր ևս փորրձեցինք թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրել իրավասու մարմնից։ Հերթը՝ Հանրային Հեռուստաընկերությաննն էր։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Հանրային Հեռուստաընկերություն, սակայն Հ1-ի օպերատորին այդպես էլ չհաջողվեց մեր զանգը միացնել համապատասխան բաժիններ։ Ի վերջո՝ մեր բոլոր զանգերն ու հարցերը մնացին անպատասխան։

Տպավորություն է, թե անկախ հարցից, դրա ձևաչափից և բնույթից Հ1-ը փախչում է լրատվամիջոցի հարցերից, ինչն էլ հաճախ հիմք է տալիս ենթադրելու, որ պտտվող ասեկոսեները ճիշտ են։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8-ին Oragir.News-ը թեմայի շուրջ մեկնաբանություն էր վերցրել հայտնի երաժիշտ, դուդուկահար Կամո Սեյրանյանից, ով ասաց, որ իրեն վերջին տարիներին չեն հրավիրում Հ1, և հավելեց, որ երկար ժամանակ Հանրային Հեռուստաընկերությունով դուդուկով կատարում չի ունկնդրել։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում